News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2018 թվականին Հայաստանի բանկերի ընդհանուր կապիտալը 2017-ի համեմատությամբ աճել է 11,3 տոկոսով (78 մլրդ դամով) եւ կազմել 771,1 մլրդ դրամ: Մարտի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Հայաստանի Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը: «Մենք տեսնում ենք, որ կապիտալն ամեն տարի համաչափ աճում է, եւ մեզ թվում է, որ այս միտումը կպահպանվի նաեւ ապագայում»,- նշեց նա:

Փորձագետի խոսքով՝ Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվները 2018 թվականի դեկտեմբերի 31-ին աճել են 14 տոկոսով (611 մլրդ դրամով) եւ կազմել 4963,5 մլրդ դրամ: Վարկերը կազմել են 3245,4 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ 4192,4 մլրդ դրամ: Եթե 1993 թվականին Հայաստանում կար 58-59 բանկ, տարիների ընթացքում դրանց թիվը նվազել է, սակայն ակտիվներն աճել են:

2018 թվականի վարկային ներդրումները 2017-ի համեմատությամբ աճել են 392 մլրդ դրամով կամ 13,7 տոկոսով: Ընդ որում՝ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերն աճել են 272 մլրդ դրամով (33 տոկոսով), իսկ տնտեսության մեջ ներդրումները՝ 155 մլրդ դրամով (8,1 տոկոսով):

2018 թվականին 263,3 մլրդ դրամ (տարեկան 22-տոկոսանոց աճ) ներդրվել է հիփոթեքում, 169,4 մլրդ դրամ (5,7-տոկոսանոց աճ)՝ գյուղատնտեսական վարկերում, 540,3 մլրդ դրամ (9,4-տոկոսանոց աճ)՝ արդյունաբերությունում, 114 մլրդ դրամ (46,2-տոկոսանոց աճ)՝ տրանսպորտի եւ կապի ոլորտում, 565,1 (13-տոկոսանոց աճ)՝ առեւտրի ոլորտում, 225,1 մլրդ դրամ (31,2-տոկոսանոց աճ)՝ ծառայությունների ոլորտում: Անցյալ տարի առավել տարածված էին սպառողական վարկերը՝ 789,1 մլրդ դրամ (36-տոկոսանոց աճ):

Ինչ վերաբերում է ավանդներին, 2017-ի համեմատությամբ 2018-ին դրանց ընդհանուր գումարն աճել է 273 մլրդ դամով (10,5 տոկոսով) եւ կազմել 2 տրլն 863 մլրդ դրամ: Ընդ որում՝ ցպահանջ ընդհանուր ավանդները աճել են 183 մլրդ դրամով (22 տոկոսով), իսկ հրատապ ավանդները՝ 90 մլրդ դրամով (5,1 տոկոսով): Ֆիզիկական անձանց ավանդներն աճել են 50 մլրդ դրամով (3 տոկոսով), իսկ իրավաբանական անձանց՝ 133 մլրդ դրամով (13 տոկոսով):

Սեյրան Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանում 2018-ի դեկտեմբերի վերջին աշխատել է 17 գործող բանկ՝ 537 մասնաճյուղերով եւ 11773 աշխատակիցներով:

Հայաստանի Բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանն իր հերթին նշեց, որ կապիտալի յուրաքանչյուր միավոր հնարավորություն է ընձեռում ներգրավելու մինչեւ 7 միավոր լրացուցիչ միջոցներ, որոնք հիմնականում ներդրվում են վարկերի մեջ: «Պատկերացրեք, թե ֆինանսական կազմակերպությունների առջեւ ինչպիսի նոր հնարավորություններ է բացել այդ 70 միլիարդը, որպեսզի ներգրավի լրացուցիչ միջոցներ եւ սպառողական վարկերի տեսքով ուղղի տնտեսության կամ ֆիզիկական անձանց ֆինանսավորմանը»,- պարզաբանեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ