News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Բացարձակ անհեթեթ են հայտարարությունները։ Այս մասին այսօր՝ մարտի 19–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեսակետին, որ նրա տիկինը՝ Աննա Հակոբյանը ազդեցություն ունի իր կողմից կայացվող որոշումների վրա։

«Նման բան կարող է ասել մեկը, ով ինձ բացարձակ չի ճանաչում, մեր ընտանիքի հարաբերությունները չի ճանաչում։ Եթե նման բան լիներ, դա կլիներ խայտառակություն, բայց նման բան չկա»,– ասաց Փաշինյանը։

Փաշինյանն անդրադարձավ նաև Աննա Հակոբյանի հիմնադրամի նվիրատվություններին և տիկնոջ ծախսերի համար տրամադրվող պետական միջոցների շուրջ քննադատություններին։

«Երբ ինձ տարել ցույց են տվել Բաղրամյան 26-ը, ինձ ասել են՝ սա էլ ձեր տիկնոջ սենյակն է: 1991 թվականից դա կարգ է, որոշակի կարգավիճակ է: Եթե այդ կարգավիճակը մեր երկրին պետք չի, կարող ենք ընդհանրապես վերացնել: Երբ մենք Բաղրամյան 26-ը տվել ենք նախագահականին, նույն տրամաբանությամբ նույն սենյակը հայելային հատկացվել է այնտեղ:

Երբ ես ընտրվեցի վարչապետ, Ձեզ հայտնի մարդիկ սկսեցին հիմնադրամներ փակել: Այդ հիմնադրամների շահառուները դիմում էին ինձ, ասում էին՝ եթե միջոցներ չձեռնարկեք, կոլապս կլինի: Պետք էր գտնել այլընտրանքային եղանակներ, եւ ես ինքս եմ նախաձեռնել, որ այդպիսի պրոցես սկսվի: Ու հիմա պարզվում է, որ այդ հիմնադրամին նվիրատվություն են արել մարդիկ, որոնք փող ունեն: Պատկերացնում ե՞ք, թե դա ինչ խայտառակություն է:

Այն մեկնաբանությունները, թե մեկը փող փոխանցեց, իր գործերը լավ են, ով չփոխանցեց,  իր գործերը վատ են, Աննան իր հարցազրույցում լավ նշեց, որ Ինեսսա Գաբայանը հիմնադրամին գումար է փոխանցել: Երկու ամիս հետո նա ազատվեց աշխատանքից: Ուզում եմ ասել՝ փոխանցել-չփոխանցելը դրա հետ կապ չունի»,– ասաց Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ