News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ես որեւէ խնդիր չեմ տեսնում Անվտանգության խորհրդի կազմն ընդլայնելու հետ: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին, մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա տեղեկացրեց, որ առաջին փուլով աշխատում են, որ ԱԺ նախագահը ընդգրկվի ԱԽ կազմում:

«Հիմա մենք աշխատում ենք այդ օրենսդրական փաթեթի վրա, եւ կա իրավաբանություն, որն ասում է, որ Սահմանադրության ԱԽ բաժնում գրված է կառավարություն ենթավերնագրի ներքո: Հիմա օրենքի նախագիծը գրում են, գալիս են հանգում են այս խնդրին: Եթե ԱԺ նախագահին դարձնում ենք ԱԽ անդամ, ապա, հաշվի առնելով, որ ԱԽ նախագահը կառավարության ղեկավարն է, ապա ԱԺ նախագահը մեխանիկորեն դառնում է նրա ենթակա, սուբորդինացիոն խնդիր է դառնում: Նույնն էլ երկրի նախագահի պարագայում է. նախագահին բերում ենք կառավարության կազմի մեջ, վարչապետին էլ դնում ենք գլխին ղեկավար»,-ասաց նա:

Փաշինյանւ նշեց, որ որպես տարբերակ հանրապետության նախագահին եւ ԱԺ նախագահին ԱԽ նիստերին կարող են մասնակցել հրավիրյալի կարգավիճակով. «Ինձ համար շատ վելի լավ կլինի, որ ԱԽ նիստերին մասնակցեն, եւ ԱԺ նախագահը եւ երկրի նախագահը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ