News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Կոռուպցիոներներից վերադարձված գումարները բավարար չափի եւ ծավալների չեն: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, իր ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Լրագրողի դիտարկմանը, որ ընտրությունների ժամանակ ինքը հայտարարում էր, որ բանակին պետք է փոխանցվի հավելյալ 2,5 մլրդ դոլար, որ դա պետք է փոխանցվի հայտնի կոռուպցիոներներից, այս 4 ամիսներին հայտնի կոռուպցիոներներից որքա՞ն գումար է փոխանցվել ՊՆ-ին, ՀՀ վարչապետն արձագանքեց. «Բանակի մասին այո ասել եմ, բայց հիմա ասում եմ, որ դժգոհ եմ այդ պրոցեսի ծավալներից: Ասել եմ, որ դա մեր 5 տարվա խնդիրն է, որ պետք է լուծենք: Այն, ինչ փոխանցվել է, հրապարակային ասվել է դրա մասին: Մի շարք գործերով նախաքննությունն ընթացքի մեջ է, այդ գործերը 60 մլրդ-ի սահմաններում են, մի մասն էլ կփոխանցվի: Մի մասի հետ կապված էլ նոր է քրեական գործ հարուցվել: Մի մասի քրեական գործն ընթացքի մեջ է»:

Փաշինյանը վստահեցրեց, որ իր ուղերձն ուժի մեջ է. «Թող որեւէ մեկը չմտածի, թե մենք այդ թեման մոռանալու ենք, ավելի լավ է կամավոր վերադարձնեն»:

Հարցին, թե դժգոհության պատճառը որն է, Փաշինյանն արձագանքեց. «Դժգոհության պատճառն այն է, որ վերադարձված գումարները բավարար չափի եւ ծավալների չեն: Ես գիտեմ, որ կոռուպցիոներները շատ են թալանել եւ պետք է վերադարձնեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ