News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը

Տարեցտարի Հայաստանի կառավարությունը մեծացնում է երկրի ռազմանդյունաբերության ֆինանսավորումը, որը, նախեւառաջ, կապված է նորարարական գաղափարների բարեհաջող իրագործման հետ:

Մասնավորապես, 2017 թվականի աշնանը Հայաստանի կառավարությունն ավելացրել էր բյուջեն գիտահետազոտական աշխատանքների ոլորտում 1.5 մլրդ դրամով՝ հետագայում ներդրումներն ավելացնելու հեռանկարով: Երկրի ղեկավարությունը, հատուկ ուշադրություն դարձնելով ռազմարդյունաբերական համալիրի զարգացմանը, գիտական եւ գործնական նախագծերն ավելի արդյունավետորեն իրականացնելու համար որոշել էր առանձնացնել տվյալ ճյուղը Պաշտպանության նախարարությունից՝ այդկերպ ստեղծելով արտասահմանյան ներդրողների համար ավելի հարմարավետ պայմաններ անհրաժեշտ քանակությամբ ռազմամթերքի եւ ռազմական տեխնիկայի արտադրությունն իրականացնելու առումով: Ներկայումս կան մի շարք թարմ նախագծեր, որոնք կիրագործվեն առաջիկայում: Արտասահմանյան ներդրողների հետաքրքրվածությունը բացատրվում է նաեւ նրանով, որ գիտական ծրագրեր իրագործելու ՌԱՀ-ի գործող նախագծերում կիրառվում է «այն, ինչ հանճարեղ է, պարզ է» սկզբունքն ու ոչ ստանդարտ մոտեցումը:

Շնորհիվ գործընկեր երկրների համապատասխան ստորաբաժանումների հետ արդյունավետ համագործակցության՝ արտոնյալ եւ անհատույց հիմունքներով զգալի միջոցներ են հատկացվում ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական զինատեսակներ եւ ռազմական սարքավորումներ ստեղծելու նպատակով՝ համաձայն պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկած հայեցակարգի:

Այդպիսի կազմակերպություններից մեկը «ԱՐԱՐ» հիմնադրամն է, որի ջանքերի շնորհիվ Հայաստանի Զինված Ուժերի առաջապահ ստորաբաժանումները համալրված են նորագույն մոդելներով:

Ներկայում իրագործման փուլում է ՌԱՀ-ի նորարարական լուծումների լայն շրջանակը. մեկնարկել է հարվածային անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրությունը, այդ թվում՝ եւ հարվածային, հաջողությամբ իրականացվում է կապի, օպտիկական էլեկտրոնային եւ ռադիո հետախուզության կազմակերպման համակարգերում բարձր տեխնոլոգիաների ներդրումը: Երկրի երիտասարդ գիտական ներուժն առավել արդյունավետ օգտագործելու համար ԿԳ նախարարությունում ստեղծվել է տեխնոլոգիական վաշտ, որի նորակոչիկները Հայաստանի տեխնիկական ԲՈՒՀ-երի ուսանողներն են՝ հայտնի իրենց գիտական ձեռքբերումներով: Նշենք, որ դա Հանրապետության ՌԱՀ-ի կողմից իրականացվող նախագծերի միայն փոքր մասն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել