News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժել է Գերմանիայի պաշտպանական ծախսերի կրճատման կապակցությամբ քննադատությունն այն ենթադրությունների պատճառով, որ դրանք  կարող են կրճատվել 2020-ից հետո, ինչը ԱՄՆ-ի դժգոհությունն է առաջացրել, հաղորդում է AP-ն:

Գերմանիայի Ֆինանսների նախարարության  բյուջեի նախագիծը ենթադրում է Գերմանիայի պաշտպանական ծախսերի ավելացում՝ 2020-ին  ՀՆԱ-ի մինչեւ 1.37 տոկոս, իսկ հետո՝ մինչեւ 2023 թվականը, նվազում՝ մինչեև 1.25 տոկոս:

ՆԱՏՕ-ի երկրները պարտավորվել են անցնել  ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով միջոցների հատկացմանը: Մերկելի կառավարությունը պարտավորվել է մինչեւ 2024 թ. ծախսերը հասցնել մինչեւ 1,5 տոկոսի:

Մերկելը նշել է, որ երկարաժամկետ բյուջեի ծրագրերը նվազագույն տվյալներ են պարունակում, իսկ փաստացի ծախսերը մշտապես վերանայվել են հօգուտ ավելացման: Մերկելն ընդգծել է արտասահմանյան օգնության կարեւորությունը՝ հայտարարելով, որ Գերմանիան շարունակելու է իր ջանքները պաշտպանության ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել