News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հուլիս 18
USD
476.45
EUR
534.43
RUB
7.58
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

2018 թվականին բանկային համակարգով Հայաստան է փոխանցվել 1 մլրդ 786 մլն դոլար՝ այն դեպքում, երբ Հայաստանից արտասահման փոխանցումները կազմել են 1 մլրդ 188 մլն դոլար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 2017 եւ 2018 թվականներին արտասահմանից բանկային փոխանցումների ծավալի աճ է գրանցվել, սակայն 2013 թվականի ցուցանիշներից առայժմ հեռու է (ԿԲ տվյալներով՝ 2013 թվականին Հայաստան դրամական փոխանցումների հոսքը կազմել է 2,3 մլրդ դոլար):

Հայաստանի Բանկերի միության նախագահ Արտակ Անեսյանն իր հերթին նշեց, որ Հայաստանը որքան քիչ կախված լինի «դրսի օգնությունից» (փողից, որը քաղաքացիները ստանում են արտասահմանում աշխատող ազգականներից), այնքան ավելի լավ: Եթե երկիրը արտասահմանից մշտական ֆինանսական աջակցության կարիք չունենա, դա ցույց կտա, որ նրա տնտեսությունը զարգանում է, իսկ մարդիկ աշխատանք ու աշխատավարձ ունեն, որը բավականացնում է նրանց պահանջմունքների բավարարմանը: Այլ հարց է Հայաստանի տնտեսության մեջ արտասահմանյան ներդրումների հոսքը, սակայն դրանք, ինչպես նշեց Անեսյանը, առայժմ քիչ են՝ տարեկան միջինը մոտ 250 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ Վրաստանը ստանում է 10 անգամ ավելի շատ արտասահմանյան ներդրումներ: Արտակ Անեսյանը հուսով է, որ երկրում իրավիճակը կբարելավվի, իսկ արտասահմանցի ներդրողների վստահության մակարդակը կաճի, ինչը կօգնի ավելի շատ ներդրումներ ներգրավել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայբզնեսբանկն» առաջարկում է «ԼԱՅԹ» վարկատեսակը՝ բիզնեսի զարգացման համար
Իրավաբանական անձիք եւ անհատ ձեռնարկատերերը կունենան հնարավորություն մի քանի ժամվա ընթացքում՝ առանց Բանկի կողմից ֆինանսական վերլուծության, ստանալ մինչեւ 2000 ԱՄՆ դոլարկամ Եվրո վարկային գիծ…
Արդշինբանկը թողարկել է դրամային եւ դոլարային պարտատոմսեր
Դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը կիրականացվի մինչեւ ս.թ. սեպտեմբերի 1-ը, իսկ ԱՄՆ դոլարով պարտատոմսերինը՝ օգոստոսի 2-ը...
«Հայբիզնեսբանկը» միացել է Earlyone հաճախորդների հոսքերի հեռահար կառավարման համակարգին
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ մասնաճյուղերի ցանկը, որտեղ հնարավոր է սպասարկվել Earlyone-ի միջոցով, ներկայացված է հավելվածում…
Արդշինբանկն ընդլայնել է շաբաթ օրերին աշխատող մասնաճյուղերի ցանկը
Ստորեւ ներկայացված է Արդշինբանկի շաբաթ/կիրակի օրերին աշխատող մասնաճյուղերի ամբողջական ցանկը…
Թվայնացված աստղադիտակ, գիտաճամբար․ նվերներ Բյուրականի աստղադիտարանին (ֆոտո)
Նախկինում դասախոսություններն անց են կացվել Վիկտոր Համբարձումյանի աշխատասենյակում, որը տարածքով ավելի փոքր էր և այդքան էլ հարմար չէր…
Ամերիաբանկն արժանացել է Euromoney 2019 Գերազանցության մրցանակին` որպես տարվա լավագույն բանկը Հայաստանում
Այս պատվավոր մրցանակին Ամերիաբանկն արժանանում է յոթերորդ անգամ...
Ամենաշատ