News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը

2008 թվականից առ այսօր «Ամերիաբանկը» 4.5 մլրդ դոլարի վարկ է տրամադրել, որոնցից 1.2 մլրդ-ն՝ արտահանմամբ զբաղվող ընկերություններին։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է «Ամերիաբանկ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, Հայաստանի Բանկերի միության նախագահ Արտակ Հանեսյանը։

Հանեսյանի խոսքով՝ 2008 թվականից բանկի վարկային ներդրումներն ամեն տարի ավելացել են 39 տոկոսով։ Անցած տարի «Ամերիաբանկի» սպառողական վարկերի թղթապանակը կրկնապատկվեց, հիփոթեկայինը կազմեց ավելի քան 50 տոկոս, բիզնես վարկերն ավելացան 14 տոկոսով, իսկ հաճախորդների թիվը կրկնապատկվել է։

Այս ամենի մեջ մեծ դեր է կատարում, ըստ Հանեսյանի, նոր ծառայությունների ներդրումը, որոնց թվում է սքորինգի համակարգը փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտներին բիզնես վարկեր տրամադրելու համար։ Նույն համակարգն ավելի վաղ ներդրվել էր ֆիզիկական անձանց համար։ Այդ ծառայության շնորհիվ փոքր ու միջին բիզնեսի սուբյեկտները հաշված րոպեներում կարող են ստանալ առցանց վարկ 10 մլն դրամի չափով՝ սկսած տարեկան 13,5 տոկոսադրույքից, առանց հայտերի ուսումնասիրման հանձնաժողովի եւ առանց գրավի։

Ինչպես նշել է Հանեսյանը, այս տարի այդ ծրագրերը նախատեսվում է ընդլայնել, ինչպես նաեւ ներդնել եւս 2 առցանց ծառայություն, թե՛ բիզնեսի, թե՛ ֆիզիկական անձանց համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամերիաբանկի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ Դավիթ Յանի վարպետության դասը ՄՌԿ մասնագետների համար
Դավիթ Յանը վարպետության դաս անցկացրեց նաև «Ամերիաբանկի» աշխատակիցների համար...
«Յունիբանկի» դոլարային պարտատոմսերով առաջարկվում է 5% երաշխավորված տարեկան եկամտաբերություն
Պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից...
Արդշինբանկը շարունակում է առաջարկել խնդրահարույց վարկային պարտավորությունների վերաֆինանսավորման գործիքներ
Գրավով չապահոված վարկերի վերաֆինանսավորման և ներման պայմանները հրապարակված են Արդշինբանկի պաշտոնական կայքէջում...
«Ամերիաբանկի» նորաբաց «Աբովյան» մասնաճյուղի առաջարկը նոր հաճախորդներին՝ արտոնյալ պայմաններով (ֆոտո)
Մասնաճյուղը մատուցելու է «Ամերիաբանկի» կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները...
Ամերիաբանկը մեկնարկում է «Ապրիր հայերեն» արշավը
Մասնակցելով «Ապրիր հայերեն» արշավին՝ հաճախորդները կստանան նաև հետևյալ հնարավորությունները․․․․
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հաղթող է ճանաչվել «HR-TECH 2019»-ում
Անցյալ տարի ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը կորպորատիվ լուծումների շուկայում աշխարհում առաջատար SAP ընկերության հետ մեկնարկեց...