News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ներկայումս անձին նպաստ նշանակելիս նա պետք է ներկայացնի տեղեկանք, որտեղ նշվում է իր վարկային պարտավորությունների մասին ամբողջական տեղակատվությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք բանկային գաղտնիքի մասին օրենսդրության խախտում չէ այն, որ ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ՀՀ-ում 11 հազար նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է փակում:

«Բանկային գաղտնիքի հետ առնչության մասով ուզում տեղեկացնել, որ մեր իրավաբանները դուրս բերեցին անհրաժեշտ իրավական հիմքերը: Մասնավորապես, 2014 թվականի հունվարի 30-ին եղել է կառավարության որոշում «Պետական նպաստների մասին» օրենքի կիրարկումն ապահովելու մասին», որով սահմանվում է նաեւ ընտանիքների անապահովությանն գնահատման համակարգում հաշվառվելու համար պետք է ներկայացնել դիմում-հայտարարագիր: Այստեղ սահմանված է այն փաստաթղթերի ցանկը, որն անհրաժեշտ է նպաստ նշանակելու համար: Դրանցից մեկով նախատեսվում է, որ ԱՔՐԱ վարկային բյուրոյից պետք է տեղեկանք ներկայացնել, այդ թվում ընտանիքի չափահաս անդամի տվյալ պահին առկա վարկային պարտավորությունների եւ ժամկետանց վարկերի մասին»,-ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով, փաստորեն, այստեղ կա համաձայնություն, որ հարցում կատարվի ԱՔՐԱ բյուրո, այդ տեղեկատվությունը պարզելու համար. «Այսինքն ստացվում է, որ ներկայումս գործող նպաստների համակարգն այնպես է գործում, որ անձը, որպեսզի նպաստ նշանակվի, պետք է ներկայացնի տեղեկանք, որտեղ նշվում է ամբողջական տեղակատվություն իր վարկային պարտավորությունների մասին: Այսինքն նպաստ նշանակող մարմինն ունի հասանելիություն այս տեղեկատվությանը: Ընդ որում տրվում է նաեւ քաղաքացու համաձայնությունը դա ստուգելու հարցում:

Հետեւաբար, խոսել բանկային գաղտնիքի բացահայտման մասին, ստացվում է, որ տեղին չէ, քանի որ անձն ինքն է ներկայացնում այդ տեղեկատվությունը»:

Հարցին, թե եթե նպաստ նշանակող մարմինը տեսնում է, որ տվյալ անձը բարձր վարկեր ունի, ինչպե՞ս է նպաստ նշանակում, «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը խպատասխանեց. «Դա խնդրի երկրորդ կողմն է: Ես կարծում եմ, որ նպաստի մերժման հիմքերը պետք է նախատեսվեն օրենքով: Օրենսդրական բաց ունենք եւ միայն ամբողջական ուսումնասիրության դեպքում կարելի է վերջնական եզրահանգումներ անել: Պե՞տք է նպաստ նշանակել, թե ոչ, արդյոք պետք է նկատի ունենալ վարկերի առկայությունը եւ ինչ չափով, այս հարցերին կարելի է անդրադարձ կատարել համալիր ուսումնասիրությունցի հետո:

Որովհետեւ կան դեպքեր, որ նպաստառու տատիկ-պապիկների անունով շատ բարեկամներ վարկեր են վերցնում: Այսինքն պարզապես նրա անունով են ձեւակերպում: Պետք է նաեւ հասկանալ, թե որ դեպքում այդ մարդիկ վարկային պարտավորություն ունեն, եւ որ դեպքում են այդ վարկային պարտավորությունները այլ անձանց վերաբերվում»,-ասաց նա:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում գրել էր, որ ՀՀ-ում մոտ 11 հազար նպաստառու ամեն ամիս 100 հազար եւ ավել դրամի չափով վարկ է փակում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
Ամենաշատ