News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 18
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի լրատվամիջոցների գլխավոր կարգավորիչն ավելի կոշտ սահմանափակումներ է գործարկել, որոնք պետությանը թույլ են տալիս արգելափակել կայքերը եւ անգամ սոցցացերի ավելի քան 5000 բաժանորդներով էջերը, եթե դրանք ազգային անվտանգության համար սպառնալիք են համարվում, գրում է AP-ն:

Նոր կանոնները լրատվամիջոցների կարգավորման Բարձրագույն խորհրդին թույլ են տալիս «ֆեյք լուրերի» պատճառով արգելափակել կայքերը եւ հաշիվնրը եւ մինչեւ  250 000 եգիպտական ֆունտի (14 400 դոլար) չափով տուգանք կիրառել:

9 էջից բաղկացած փաստաթուղթը արգելված թեմաների ցուցակ է պարունակում, այդ թվում «որեւէ բան, որը դրդրում է օրենքի խախտմանը, ռասիզմին, անհանդուժողականությանը, բռնությանը, քաղաքացիների միջեւ խտրականությանը կամ ատելությանը»:

ԶԼՄ-ները, որոնք կշարունակեն վիրավորական նյութեր հրապարակել, 5 մլն եգիպտական ֆունտով կտուգանվեն:

Հայտնի եգիպտացի լրագրողները այդ միջոցներն անվանել են հակասահմանադրական՝ նշելով, որ դրանք իշխանություններին լայն լիազորություններ են տալիս լրատվամիջոցներին գրաքննության ենթարկելու համար՝խախտելով մամուլի հիմնական ազատությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել