News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Հիվանդության պատճառով կալանավորներին ազատ արձակելու հարցը ես նախաձեռնել էի մինչեւ Մանվել Գրիգորյանի կալանավորումը։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցած հիվանդությունների համար նրա պաշտպանների կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի մասին։

«Սա վեճ է, որը բացի գործնական լինելուց նաեւ գիտական վեճ է ՄԻԵԴ–ում։ Կա հիվանդությունների ցանկ, որով տառապող դատապարտյալները պետք է ազատվեն պատժի կրումից, բայց դա չէր տարածվում կալանավորների վրա։ Ես նախաձեռնել եմ ենթաօրենսդրական ակտի փոփոխություն, որպեսզի դա տարածվի նաեւ կալանավորների վրա, անկախ նրանից՝ հարցը բարձրացվում է ՄԻԵԴ–ում, թե ոչ։ Հիվանդության պատճառով կալանավորներին ազատ չարձակելու խնդիրը մեզ մոտ եղել է մինչեւ Մանվել Գրիգորյանի կալանավորումը»,–նշեց նա։

Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այս հարցով դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան. «Մենք ՄԻԵԴ ենք դիմել, որովհետեւ խոշտանգում է տեղի ունենում, երբ նման հիվանդություններ ունեցող անձը գտնվում է կալանքի տակ։ ՄԻԵԴ–ն արագ արձագանքեց, գտավ, որ դիմումը համապատասխանում է դատարանի չափորոշիչներին եւ մեզնից պահանջել է ապացույցներ, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է կալանքի տակ եւ ունի մեր մատնանշած ծանր հիվանդությունները։ Մենք այդ փաստաթղթերն ուղարկել ենք»,– նշել է Գրիգորյանի պաշտպաններից Լեւոն Բաղդասարյանը։

Նշենք, որ այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու եւ շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը մարտի 15–ին երկարացվել է եւս 2 ամսով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինվորական գործը ամենաինտելեկտուալ մասնագիտություններից մեկն է. մեզ պետք է լինել ամենաինտելեկտուալ բանակը. Փաշինյան
Մեզնից յուրաքանչյուրը նորովի է իմաստավորում կյանքը, երբ ծառայում է հայրենիքին՝ անկախ նրանից ժամկետային զինծառայող է, սպա է, նախարար է, գեներալ է, լրագրող է, վարչապետ է, գործարար է, բանվոր է…
Խմբագրվում է զինծառայության հետ առնչությունը որոշող հիվանդությունների ցանկը. ՊՆ խոսնակ
Մինչ այդ ՊՆ-ն չի կարող կատարել գործողություններ, որոնք սահմանված չեն օրենքով…
ՀՀ ԶՈՒ–ում եւ ԱՀ ՊԲ-ում 2019 թվականի 1-ին կիսամյակին արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք. Դատախազություն
ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում 2019թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 29 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 8-ը՝ ժամկետային զինծառայող, 13-ը՝ պայմանագրային զինծառայող, 3-ը՝ ենթասպա եւ 5 սպա...
«Պատիվ ունեմ» ծրագրով զինծառայություն անցնելու պայմանագրի ժամկետը նվազեցվում է. այն կլինի 2 տարի 3 ամիս
Չէ, քանի որ մենք հիմա 0-ից մինչև 18 տարեկաններին անվճար բուժում ենք իրականացնում, հիմա նրանք այլևս չեն հիվանդանա…
ՔԿ փոխնախագահ մոտ քննարկել են զինծառայության ընթացքում մահվան դեպքերի հարցով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի եւ հասարակական կազմակերպությունների միջեւ ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում...
Արմավիրի զորավարժարանում մահացած զինծառայողը հինգ ամիս առաջ էր զորակոչվել. մանրամասներ (ֆոտո)
Զինծառայող Հայկ Ալավերդյանը Հրազդան քաղաքից էր...
Ամենաշատ