News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Ես չեմ կարող ասել, թե պետական ապարատում քանի մարդ ֆիզիկապես կկրճատվի։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Ես չեմ կարող ասել, թե քանի մարդ ֆիզիկապես կկրճատվի, քանի որ այս պահի դրությամբ այդ հաշվարկին չեմ տիրապետում, կփորձեմ ճշգրտել եւ զեկուցման ժամանակ ասել»,–ասաց նա։

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին հարցին նախարարը պատասխանեց. «Լինելու է 12 նախարարություն։ Ես կառավարությանը ներկայացրել եմ այդ օրենսդրական փաթեթը, եւ այն հավանության է արժանացել։ Միավորման ձեւով է իրականացվելու, բայց այն գործառույթները, որոնք նախարարությունները իրականացրել են, դրանք մնալու են, եւ դրանցով զբաղվելու են մարդիկ, կրճատվելու են այն գործառույթները, որոնք կրկնվում են»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ