News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հանրապետական կոնգրեսականը մտադիր է հայց ներկայացնել Twitter-ի դեմ՝ պնդելով, որ առցանց պլատֆորմը խտրական վերաբերմունք է ցուցաբերում պահպանողականների նկատմամբ՝ թաքցնելով նրանց հաղորդագրությունները, ինչպես նաեւ թույլ է տալիս իր մասին «վիրավորական, ատելությամբ լցված եւ զրպարտող» բովանդակությամբ հրապարակումներ, հաղորդում է AFP-ը:

Բողոքը ներկայացվել է կոնգրեսական Դեւին Նունեսի կողմից: Նա պահանջում է 250 մլն դոլար որպես փոխհատուցում:

Նունեսը պնդում է, որ Twitter-ը դարձրել էր պահպանողականների հաղորդագրությունները պակաս տեսանելի եւ չէր կարողացել լուծել նմանակող էջերի խնդիրը, ինչպիսիք են «Դեւին Նունեսի մայրը» եւ «Դեւին Նունեսի կովը», որոնք մեղադրել էին նրան Թրամփի հանդեպ հետաքննությանը խոչընդոտելու մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել