News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Եթե ՀՀ սահմանը հատած Ադրբեջանի քաղաքացու արարքում չլինի քրեորեն հետապնդելի տարր, եւ անձը իր կամքով կցանկանա վերադառնալ, մենք, բնականաբար, կհանձնենք նրան Ադրբեջանին։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով մարտի 16–ին սահմանը հատած ադրբեջանցու գործին։

Նա հորդորեց դեռեւս գնահատականներ չտալ՝ նա ապօրինի է հատել սահմանը, թե ոչ: «Անձը այս պահին ձերբակալվածի կարգավիճակ ունի, իրականացվում է նախաքննություն»,–նշեց նա։

Նախարարը շեշտեց՝ Հայաստանը սահմանադրությամբ նախատեսված իր բոլոր պարտականություններն իրականացնում է. «Այս հարցում ներգրավված է նաեւ Կարմիր խաչը եւ կապահովենք անձի իրավունքների ամբողջ ներկապնակը»։

ՀՀ սահմանն հատած՝ Ադրբեջանի քաղաքացուն հանձնելու մասին հարցին Զեյնալյանը պատասխանեց. «Եթե նրա արարքում չլինի քրեորեն հետապնդելի տարր, եւ անձը իր կամքով կցանկանա վերադառնալ, մենք բնականաբար կհանձնենք նրան Ադրբեջանին։ Չգիտենք, գուցե նա հայցում է քաղաքական ապաստան»:

Հիշեցնենք, որ Էլվին Իբրահիմովը Հայաստանի Հանրապետության սահմանը հատել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղի մոտակայքում 2019 թվականի մարտի 16-ին՝ ժամը 01:00-01:30-ի սահմաններում: Նա, ըստ իր մոտ հայտնաբերված փաստաթղթերի, Ադրբեջանի քաղաքացի է: Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը Էլվին Իբրահիմովի կողմից ապօրինի հատելու փաստի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել