News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը

Բունդեսթագի փոխնախագահ Վոլֆգանգ Կուբիկին կոչ է արել ԱԳ նախարարին երկրից արտաքսել ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելին: «Եթե ամերիկյան դիվանագետը դրսեւորում է օկուպացիոն զորքերի հանձնակատարի վարքագիծ, նա պետք է տեսնի, որ մեր համբերությունն անսահման չէ»,-հայտարարել է Ազատ դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը  AFP-ին տված հարցազրույցում:

Կուբիկին կոչ է արել արտաքին գործերի նախարար Հայկո Մասին «անհապաղ հայտարարել Ռիչարդ Գրենելին որպես «պերսոնա նոն գրատա»: Քաղաքական գործիչը հավաստիացրել է, որ չի պատրաստվում պաշտպանել ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցին, որը քննադատել էր Գրենելին, սակայն անհնար է հանդուրժել, որ ամերիկյան դեսպանը միջամտում է սուվերեն Գերմանիայի քաղաքական հարցերին, հաղորդում է DW-ը:

Սկանդալը հասունացել էր, երբ երկուշաբթի Օլաֆ Շոլցը ներկայացրել էր առաջիկա տարիների բյուջեի նախագիծը, համաձայն որի՝ պաշտպանության ծախսերը որոշ ժամանակ ավելանալուց հետո կրկին կնվազեն 2023 թվականին՝ հասնելով ՀՆԱ-ի 1.25 տոկոսի: «Փաստը, որ Գերմանիայի կառավարությունը քննարկում է նվազեցնել առանց այն էլ շատ ցածր գումարը, որն ուղղում է ռազմական ծախսերին, մտահոգիչ է ՆԱՏՕ-ի 28 գործընկերների համար»,-ամերիկյան դեսպանը մեկնաբանել է իրավիճակը:

Գրենելը բազմիցս քննադատել էր գերմանական իշխանությունների գործողությունները, մասնավորապես, պաշտպանության հարցերի, Իրանի նկատմամբ քաղաքականության եւ «Հյուսիսային հոսք - 2» գազատարի կառուցման վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ