News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.53
EUR
539.47
RUB
7.57
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձնախումբը հայտնում է իր խորը մտահոգությունը ՀՀ իշխանությունների կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգի նկատմամբ։ Այս մասին կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«ՀՀ իշխանությունների կողմից մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգը, որի նպատակն է մշակել եւ ներդնել սույն ինստիտուտը ՀՀ իրավական համակարգում: Հայեցակարգը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն` համապատասխան նոր իրավական ակտերի եւ գործող օրենսդրական ակտերում փոփոխությունների եւ լրացումների մշակման նպատակով: Հաշվի առնելով նախաձեռնող խմբի մոտ առկա փաստաթղթի բովանդակությունը, ինչպես նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին ժամանակներում այս խնդրի վերաբերյալ հնչեցրած պաշտոնական դիրքորոշումը,  հայտարարում ենք.

Հանդես գալով պետական ինստիտուտների եւ պետականության շարունակական զարգացման, ազատ եւ մրցակցային հնարավորությունների հասարակության ձեւավորման ու ժողովրդավարական կայունության ապահովման դիրքերից, կարեւորելով ապօրինի հարստացման, կոռուպցիայի եւ պետության ու հասարակության դեմ ուղղված մյուս բացասական երեւույթների դեմ պայքարի օրինական եւ արդյունավետ մեխանիզմների ստեղծումը եւ պատասխանատվության միջոցների կիրառումը, ինչպես նաեւ արժեւորելով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների (այդ թվում՝ նաեւ գույքի) փոխարկման եւ փոխանցման դեմ միջազգային մակարդակով ծավալված պայքարը, այնուամենայնիվ, «Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր հանձնախումբը հայտնում է իր խորը մտահոգությունը ՀՀ իշխանությունների կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգի նկատմամբ, քանի որ.

1. Այն լրջագույն վտանգ է առաջացնում ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի գերակայության սկզբունքի իրացման համար, ինչպես նաեւ հիմք հանդիսանում արդար դատաքննության իրավունքի եւ անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման համար, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի մեղավորության կանխավարկածի ինստիտուտի արմատավորմանը ՀՀ-ում,

2.  Նման բովանդակությամբ հայեցակարգը խաթարում է սեփականության սահմանադրական իրավունքի պետական պաշտպանության ապահովման եւ երաշխավորման հիմքերը,

3.  Հայեցակարգը ռիսկեր է պարունակում ՀՀ իշխանությունների կողմից կապիտալի վերաբաշխման, ՀՀ քաղաքացիների ապօրինի ունեզրկման համար,

4.  Այն խաթարում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության, քրեական հետապնդման մարմինների հեղինակության, դրա նկատմամբ ձեւավորված հանրային վստահության հիմքերը,

5.  Հայեցակարգի հիման վրա ընդունված իրավական ակտերը եւ արդյունքում ձեւավորված իրավակիրառ պրակտիկան ՄԻԵԴ իրավաբանության իմաստով համարվելու են կառուցվածքային եւ/կամ համակարգային խնդիր (systemic or structural problem) եւ հանգեցնելու են ՄԻԵԴ-ով պաշտպանվող անհատական իրավունքների խախտման արձանագրումների: Միաժամանակ, սույն ինստիտուտը ՀՀ օրենսդրության մեջ ներդնելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել առնվազն չորս կարեւորագույն նախապայման.

1. ՀՀ վարչապետ Փաշինյանի կողմից մատնանշված միջազգային իրավական փաստաթղթերը բացառապես վերաբերվում են փողերի լվացման, թրաֆիքինգի, միջազգային ահաբեկչությանան, թմրամիջոցների միջազգային շրջանառության եւ այլ միջազգային բնույթի հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը, եւ ոչ մի պարագայում չեն կարող տարածվել նշված միջազգային բնույթի հանցագործությունների հետ առնչություն չունեցող այլ հիպոթեզի վրա հիմնված իրավախախտումների հետ:

2. Ստացված գույքը հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը պետք է հաստատված լինի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով կամ քրեաիրավական հետեւանք եւ գործընթաց չպարունակող քաղաքացիաիրավական վեճի շրջանակներում ապացուցման հստակ շեմ հաղթահարած ապացույցների ներկայացմամբ դատարանի կողմից ընդունված եւ օրինական ուժի մեջ մտած վճռով:

3. Պետք է առկա լինի այդ գույքի սեփականատեր հանդիսացող անձի, կամ վերջինիս հետ փոխկախակցված անձի կամ անձանց նկատմամբ դատարանիօրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ։

4. Պետք է ապահովել այս գործընթացում իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի ամբողջական իրագործումը եւ գիտակցել, որ հանրային իշխանությունը միշտ սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք: Հիմնվելով վերոհիշյալ մոտեցումների վրա՝ հայտնում ենք, որ «Մեկ Հայաստան» կուսակցության հանձնախումբը հետեւողական է լինելու ՀՀ կառավարության գործողությունների իրավաչափությանը, համաչափությանը եւ օրինականությանը վերահսկելու հետեւելու գործում` առաջնորդվելով ՀՀ-ում մարդու եւ քաղաքացու բնական եւ անօտարելի իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության հրամայականով: Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին գործել ազատականության եւ առավելագույնս հրապարակային ընթացակարգերով, ձեռնպահ մնալ գաղտնիության քողի ներքո մեր քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի գերակայությունըն, արդար դատաքննության, անմեղության կանխավարկածը եւ սեփականության իրավունքն էականորեն սահմանափակող իրավական ակտերի մշակումից»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սա քաղաքական «սամազվանեցություն» է. Էդուարդ Շարմազանով
Որտե՞ղ եք տեսել ժողովրդավարության բաստիոն…
Ոչ ոք չի կարող ԲՀԿ-ին սպառնալ. Արման Աբովյան
Ես չեմ ուզում մեր գործընկերներին սովորեցնել, թե ինչպես պետք է աշխատել, միաժամանակ հորչդորում եմ վերադառնալ կառուցողական դաշտ…
«Վեթինգը բոլոր խնդիրների համադարմանը չէ». ԲԴԽ հրաժարական տված անդամը համակարգի առողջացման առաջարկներ է ներկայացրել
Հայացք ներսից. Հրաժարական տված ԲԴԽ նախկին անդամը դատական համակարգի առողջացման առաջարկներ է ներկայացրել…
ԱԺ արտահերթ նստաշրջանը շարունակվում է. օրակարգում են Հարկային օրենսգրքի փոփոխությունները (ուղիղ)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին…
«Չզարմանաք, որ այս գրառումից հետո դարձյալ անհետանամ». Գեւորգ Պետրոսյան
Միեւնույնն է՝ ես իմ ասելիքը տեղ եմ հասցնելու...
Որպես ՍԴ անդամ իրենք շարունակում են պաշտոնավարել, բայց որոշում ընդունելու լիազորություն չունեն. Նիկոլայ Բաղդասարյան
Հրայր Թովմասյանը պաշտոնավարում է որպես ՍԴ անդամ, հետեւաբար չի կարող լինել ՍԴ նախագահ…