News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է Հայաստանում տնտեսական աճի դանդաղում մինչեւ 4.5՝ 2018 թվականին գրանցված 5.2 տոկոսի փոխարեն: Դա կդառնա առավել «թույլ գլոբալ միջավայրի, ինչպես նաեւ պղնձի գնի հետեւանք»,- հայտարարել է հիմնադրամի ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան, հաղորդում է Reuters-ը:

Ըստ ԱՄՀ-ի մասնագետների գնահատականների՝ Հայաստանը մեծապես կախված է «Ռուսաստանի օգնությունից եւ ներդրումներից, որի տնտեսական անկումն անդրադարձել է Հայաստանի արտահանման, ինչպես նաեւ վերջին տարիներին ՌԴ-սւմ աշխատող հայերի դրամական փոխանցումների վրա»:

Ըստ անցած տարվա տվյալների՝ Հայաստանում տնտեսական աճը կազմել է 5.2 տոկոս՝ ի տարբերություն 2017 թվականին գրանցված 7.5 տոկոսի, ինչը Հայաստանի առեւտրային գործընկերների տնտեսական աճի տեմպերի անկման, ինչպես նաեւ գյուղատնտեսական եւ հանքարդյունաբերական ոլորտների անբավարար արտադրողականության հետեւանք է: 2019 թվականին Հայաստանի կառավարությունը կանխատեսում է 4.9 տոկոս տնտեսական աճ: Յուլյա Ուստյուգովան ասել է, որ հիմնադրամը կանխատեսում է ավելի պակաս տնտեսական աճ այս տարի դրամական փոխանցումների կրճատման ֆոնին, որը, սակայն, կարող է փոխհատուցվել ներդրումների աճով: Նա նշել է, որ աճի տեմպերի կանխատեսվող նվազումը կապված է արտաքին խոչընդոտների հետ, այդ թվում՝ «համաշխարհային առեւտրի լարվածության աճի, համաշխարհային ֆինանսական շուկաներում անկայունության կամ տարածաշրջանային աշխարհաքաղաքական լարվածության աճի հետ»: «Քաղաքական գործիչների հիմնական խնդիրը մանրակրկիտ ծրագրված կառուցվածքային բարեփոխումների իրականացումն է միկրոտնտեսական եւ ֆինանսական կայությունը պահպանելու պայմանով»,-ասել է Ուստյուգովան:

Փետրվարին ԱՄՀ-ը հայտարարել է, որ ձեռք է բերել Հայաստանի կառավարության հետ 250 մլն դոլարի չափով նախնական համաձայնություն «նոր կառավարության բարեփոխումների իրագործմանն աջակցելու եւ արտաքին ցնցումներին դիմակայելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջնորդները մարդուն «օգնում են» վարկ ստանալ, հետո 30–40 տոկոս են վերցնում. Հովիկ Աղազարյանը դիմելու է ոստիկանություն
Միջնորդ կազմակերպությունները մարդկանց ստրկական վիճակի մեջ են գցում…
ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուն խոստանում է պարզել Հայաստանում ավիատոմսերի թանկ լինելու պատճառները
Հայաստանում ավիատոմսերի թանկ լինելը երկրում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է…
Դոլարի փոխարժեքըւ շարունակում է նվազել. Եվրոն եւս էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Օրենքը պետք է թիրախավորի փողերի լվացմամբ զբաղվողներին. վարչապետը` գույքի բռնագանձնման թեմայով քննարկումներին
Հաջորդիվ քննարկվել են առանց մեղադրական դատավճռի կայացման ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրմանը…
Ազնիվ եւ արդար մրցակցությունը կարող է նախադրյալ դառնալ տնտեսական զարգացման համար. թեկնածու
Ազնիվ եւ արդար մրցակցությունը կարող է նախադրյալ դառնալ տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացման համար…
«Լուսավոր Հայաստանը» դեմ է ցեմենտի մասին օրինագծին չանցկացված քննարկումների պատճառով
«Լուսավոր Հայաստանը» առաջարկում է հետ կանչել ցեմենտի ներկրման տուրքի սահմանման օրինագիծը...