News
Լրահոս
News
Երկուշաբթի
Ապրիլ 22
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում այսօր՝ մարտի 19–ին միջադեպ է տեղի ունեցել դպրոցի ուսուցիչներից մեկի և դպրոցում հասարակական կարգը հսկող, ոստիկան ներկայացած անձի միջև։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին պատմեց դպրոցի ուսուցիչներից մեկը։

Նրա խոսքով՝ հասարակական կարգը պաշտպանելու նպատակով դպրոց եկած ոստիկանները ծնողներին դուրս են հրավիրել, իսկ ուսուցիչներին ուղղորդել են դաս անցկացնել։ Ուսուցչուհին մոտեցել է նրանցից մեկին, որը քաղաքացիական հագուստով է եղել և փորձել է մարդկանց հրելով դուրս հրավիրել, խնդրել է ներկայանալ և փաստաթղթերը ցույց տալ, վերջինը պատասխանել է, որ ոստիկան է, սակայն փաստաթուղթ ցույց չի տվել։

«Ասաց՝ փաստաթուղթը մեքենայի մեջ է, հիմա կգնամ, կբերեմ։ Երբ ասացի՝ չեմ հավատում, ձեզ չեմ վստահում, ասաց՝ դու արդեն շատ ես խոսում, հիմա կգնանք բաժին, կտեսնես»,– պատմեց ուսուցչուհին։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթից ավելի է՝ Ավշարի դպրոցը կաթվածահար վիճակում է. ուսուցիչները գործադուլ են անում, իսկ աշակերտները՝ դասադուլ. նրանք պահանջում են նորընտիր տնօրենի հրաժարականը՝ նրան մեղադրելով կադրային կամայական նշանակումների և կոլեկտիվի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ։

Տպել