News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 19
USD
476.48
EUR
535.52
RUB
7.56
ME-USD
0.17
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչները դժգոհ են մարզպետ Գարիկ Սարգսյանի վերաբերմունքից։ Այս մասին այսօր՝  մարտի 19–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասացին դպրոցի ուսուցիչները։

«Իր մարզում արդեն մեկ շաբաթից ավելի է, ամբողջ 500 աշակերտ ունեցող դպրոցը կաթվածահար վիճակում է: Բա դու չե՞ս ուզում հանդիպել էդ մարդկանց հետ, չե՞ս ուզում քո անունը շոշափվի: Դու չե՞ս ուզում լսել քո հասարակությանը: Այդքան քեզ նամակ ենք ուղարկում, այսքան խնդրում ենք»,– ասաց ուսուցիչներից մեկը։

Ուսուցիչների խոսքով՝  մարզպետարանը փորձում է քաղաքական ենթատեքստ հաղորդել իրենց բողոքին, մինչդեռ իրենց գործողություններում որևէ նման շարժառիթ չկա։

«Որ այսօր մենք իր անունը տալիս ենք, դա նշանակում է՝ քաղաքականացվա՞ծ է, որ հիմա մենք իր անունը տալիս ենք, նշանակում է՝ մեր հետևում ուժե՞ր կան կանգնած: Ոչ, դա մեր կամքն է, և մենք գնալու ենք մինչև վերջ: Թող գան 35 մանկավարժի ազատեն աշխատանքից»:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթից ավելի է՝ Ավշարի դպրոցը կաթվածահար վիճակում է. ուսուցիչները գործադուլ են անում, իսկ աշակերտները՝ դասադուլ. նրանք պահանջում են նորընտիր տնօրենի հրաժարականը՝ նրան մեղադրելով կադրային կամայական նշանակումների և կոլեկտիվի հանդեպ անհարգալից վերաբերմունքի մեջ։

Տպել
Ամենաշատ