News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում քաղաքացուց ենթադրյալ կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

2019 թվականի մարտի 8-ին ՀՀ ոստիկանության ԵՔՎ Նոր Նորքի բաժնում տված հաղորդմամբ քաղաքացին հայտնել է, որ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում ստացիոնար բուժման մեջ գտնվող իր կնոջը կենտրոնից դուրս գրելու և նրա կողմից հաշմանդամության կարգ ստանալու, ինչպես նաև անվճար դեղորայք ձեռք բերելու հիմք հանդիսացող հիվանդության վերաբերյալ եզրակացություն տալու համար հիշյալ կենտրոնի թերապևտիկ բաժանմունքի վարիչը 2017թ. փետրվարի 17-ին իրենից պահանջել է 20.000 ՀՀ դրամ: Սակայն ինքն այդքան գումար չունենալու պատճառով բաժանմունքի վարիչին տվել է 10.000 ՀՀ դրամ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում քաղաքացին բացատրությամբ հայտնել է, որ 2019թ. հունվարին ինքնազգացողությունը վատանալու պատճառով կնոջը մի քանի անգամ տեղափոխել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, սակայն թերապևտիկ բաժանմունքի վարիչը հրաժարվել է կնոջը ստացիոնար բուժման ընդունելուց՝ պատճառաբանելով, որ կենտրոնում ազատ տեղեր չկան: Մինչդեռ ինքը պարզել է, որ նշված ժամանակահատվածում հիվանդանոցում ազատ տեղեր եղել են:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել ենթադրաբար պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, կաշառք ստանալու, կաշառք տալու և պաշտոնեական կեղծիք կատարելու մասին՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ ներկայացված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ պարզելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարթագյուղում 7-ամյա դստերը խեղդամահ արած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում
Նշենք, որ 30-ամյա կինը, ով Երեւան քաղաքի բնակիչ է, փորձել է ինքնասպան լինել՝ մեծ քանակությամբ…
Թմրակարտելը սխալմամբ թրմանյութերի խմբաքանակն ուղարկել է Ford-ի դիլերներին
Հանցագործները թրմանյութերի մաքսանենգության ստեղծագործ միջոցներ փնտրելու հետ կապված դժվարություններ չեն ունենում, սակայն այս դեպքում ...
«Մորս մոտ եմ ուղարկում երեխին». Մանրամասներ Հարթագյուղի սահմռկեցուցիչ դեպքից
Անդրանիկ Հարությունյանը պատմեց, որ իր գնալու պահին կինն անշարժ ընկած է եղել բազմոցին…
Կոտրել է «Մերսեդեսի» ապակին ու գողացել դրամապանակը. 3 ժամ անց կասկածյալին գտել են
Տղամարդը ներկայացրել է նաեւ պայուսակը, որի մեջ են եղել բոլոր փաստաթղթերը եւ իրերը...
Սարիթաղցին մասնագիտացել էր դրամապանակների գողության ոլորտում. Թիրախում նույն խանութի ցանցերն էին
Կենտրոնականի ոստիկանները բռնել են խանութ-սրահներից մի քանի անգամ գողություն արած տղամարդուն...
Ֆրանսիայի հրապարակում ՃՈ ծառայողներին է մոտեցել մի քաղաքացի եւ հայտնել, որ իրեն դանակահարել են. մանրամասներ
Քաղաքացուն դանակահարած անձը հետախուզվում էր գողությանը հանցակցելու մեղադրանքով...