News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ներկայիս դրությամբ տիեզերական ծառայությունների շուկան գնահատվում է 400 մլրդ դոլար, սակայն 2030 թվականին այդ կրկնակի կաճի՝ համաձայն UBS-ի վերլուծաբանների կանխատեսումների: Առաջիկա տասնամյակում տիեզերական զբոսաշրջությունն էլ ավելի պահանջված կդառնա: Տիեզերքի սահմանագծում կարճատեւ ժամանցային թռիչքները կզարգացնեն նոր ճյուղը՝ հրթիռներով արագընթաց ենթաուղեծրային թռիչքները, հաղորդում  է HighTech-ը:

«Տիեզերական զբոսաշրջությունը դեռեւս ձեւավորման փուլում է, սակայն երբ տեխնոլոգիան լայն տարածում ստանա եւ գնիջեցում լինի, ոլորտը հանրամատչելի կդառնա»,- CNBC-ը մեջբերում է հետազոտողների խոսքերը:

Ներկայումս նմանօրինակ նախագիծ է մշակում SpaceX-ը: Դեռեւս 2017 թվականին Իլոն Մասկի ընկերությունը հայտարարել էր, որ իր Starship օդանավը կկարողանա հաշված րոպեների ընթացքում տեղափոխել հարյուրավոր ուղեւորների Երկրի տարբեր ուղղություններով: Նախ օդանավը կկիրառվի դեպի Մարս եւ Լուսին թռիչքների համար, սակայն Starship-ը կկիրառվի նաեւ տարբեր մայրցամաքների միջեւ թռիչքների դեպքում:

SpaceX-ը խոստանում է, որ Նյու Յորքից Շանհայ հնարավոր կլինի հասնել հրթիռային ինքնաթիռով ընդամենը 40 րոպեում: Սովորական ինքնաթիռով թռիչքի տեւողությունը գերազանցում է 15 ժամը:

UBS-ի վերլուծաբանները վստահ են, որ փոխադրման այդպիսի մոդելը կհետաքրքրի բազմաթիվ ընկերություններին: Այդ ծառայության պահանջարկն արդեն գրանցվել է: Ինչպես ցույց է տվել բանկի հարցումը, ինքնաթիռների ուղեւորների ավելի քան 10 տոկոսը, որոնք պարբերաբար օգտվում են այդ ծառայությունից, գերադասում են ինքնաթիռը փոխարինել տիեզերական փոխադրամիջոցով նշանակետին ավելի արագ հասնելու համար:

Արդեն 2030 թվականին կարճ հրթիռային չվերթների շուկան կկազմի շուրջ 20 մլրդ դոլար: Համեմատության համար նշենք, որ տիեզերական զբոսաշրջության շուկան այդ ժամանակահատվածում կկազմի ընդամենը 30 մլրդ դոլար:

Մասնավոր ընկերություններն արդեն միլիոնավոր դոլարներ են ներդրել տիեզերական ծառայությունները զարգացնելու նպատակով: Դեռեւս մեծամասնությունը զբաղված է միայն բեռնափոխադրումներով, սակայն շատերն արդեն դիտարկում են ուղեւորափոխադրումների ոլորտը եւս: Դրանց շարքում են ոչ միայն SpaceX-ը, այլ նաեւ Virgin Galactic-ն ու Blue Origin-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ