News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքում մարզպետի եւ Աբովյանի քաղաքապետի միջեւ կրքերը չեն հանդարտվում: Փորձագիտական շրջանակները գտնում են, որ ամեն ինչ արվում է մարզում Գագիկ Ծառուկյանի դիրքերը թուլացնելու, քաղաքը նրա ազդեցությունից հանելու համար։ Այդպե՞ս է՝ հարցրինք մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին։ «Մարզում լուծվում է իրավական, պետության նորմերին հարիր խնդիր` ընդամենը»:

Չէ, տեսակետ կա, որ նոր իշխանությունները ցանկանում են Աբովյանի քաղաքապետի պաշտոնում տեսնել իրենց մարդուն. պետք է հասնել Վահագն Գեւորգյանի հրաժարականի՞ն։ «Նախ հիշենք` քաղաքապետն ընտրովի մարմին է, եւ ապա` խնդիրն առնչվում է հողային ֆոնդերին։ Թույլ տված բացթողումներին, ուրիշ ոչինչ»: Չէ, ասել եք՝ ինքը «հին մարդ» է, «հին մարդիկ» Հայաստանում պետք է պաշտոն չզբաղեցնե՞ն։ «Չեմ ասել հին մարդ, ասել եմ` հին մշակույթ կրող։ Աբովյանի քաղաքապետը, չեմ երկնչի ասել, շատ պարկեշտ, շատ համեստ, աշխատող գործիչ է, բայց Աբովյան քաղաքը կառավարելու գործում ունի ընդգծված կաշկանդվածություն, ինքն ազատ չէ որոշումների մեջ, ուղղորդվում է»:

Թիրախում Գագիկ Ծառուկյանն է էլի, փաստորեն։ «Ոչ, մենք որեւէ մեկին չենք թիրախավորում»: Եթե հունիսին տեղի ունենալիք ընտրություններում Վահագն Գեւորգյանը հաղթեց, իսկ կարո՞ղ է հասկանում եք, որ եթե մասնակցի, անպայման հաղթելու է` էս գլխից եք «գործը բռնել», ի՞նչ կանեք այդ դեպքում։ «Կշնորհավորեմ իրեն, սակայն մարզպետարանի վերահսկողական բոլոր գործառույթները կմնան ուժի մեջ, մանավանդ՝ հողային ֆոնդերի մասով, ուր բացթողումներն անչափ շատ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի բառապաշարն անընդունելի է. Լ. Ալավերդյան
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հասկանան, որ նրանց ամենափոքր թերությունները լուրջ արձագանք են առաջացնում հասարակությունում...
10 տարի աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են. Ծառուկյանը՝ Վահագն Հովակիմյանի մասին
Թող համեմատական կարգով նայի ու տեսնի՝ ինքն ինչ է արել, Ծառուկյան ինչ է արել, և մարդը պետք է հասկանա ինչ է արել, ավելի չեմ ցանկանում խորը…
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է նաեւ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը (ուղիղ)
Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը կներկայացնի...
«Ժողովուրդ». Դավիթ Սանասարյանին փոխարինող են փնտրում․ թեկնածուն արդեն հայտնի է
Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու համար հիմք է հանդիսացել այն, որ նրա դեմ ցուցմունք է տվել...
«Հրապարակ». «Իմ քայլը» դաստիարակչական ժողով է արել. ասվել է՝ «Ոնց եփել ես ճաշը, այնպես էլ ճշտի»
Լավ կլինի, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին ամեն ոք չխոսի….
«Փաստ». Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը». այս հարցով Տոնոյանը դիմել է վարչապետին
Սասուն Միքայել յանը հայտարարություն է արել, որն իր մեջ...