News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է Թուրքիայի դեսպանին կանչելու մտադրության մասին, քանի որ վիրավորական է համարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, որը նա կատարել էր Նոր Զելանդիայում մզկիթներում իրագործված ահաբեկչություններից հետո, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես, բնականաբար, անչափ վիրավորական մեկնաբանություն եմ համարում եւ այսօր կկանչեմ թուրք դեսպանին՝ հանդիպում անցկացնելու եւ այս հարցերը քննելու համար»,- հայտարարել է նա ավստրալական ABC հեռուստաալիքին:

Ավելի վաղ թուրք առաջնորդը հայտարարել էր, որ Թուրքիայում ավստրալացիները, որոնք հակամուսուլմանական հայացքներ ունեն, կկրկնեն իրենց նախնիների ճակատագիրը, որոնք Գալիպոլիի (Չանաքալեի) ճակատամարտից հետո Թուրքիայի տարածքը լքեցին «դագաղներում»:

Հիշեցնենք, որ ուրբաթ Նոր Զելանդիայում Քրայսթչերչի 2 մզկիթներում տեղի էր ունեցել հրաձգություն, որի հետեւանքով զոհվել էր 50 մարդ, եւս 50-ը՝ տուժել: Նոր Զելանդիայի վարչապետը տեղի ունեցածը ահաբեկչություն էր անվանել: Մեկ մարդու՝ 28-ամյա Բրենթոն Տարանտին սպանության մեղադրանք էր առաջադրվել, շաբաթ դատարանը նրա կալանքի ժամկետը երկարացրել էր մինչեւ ապրիլի 5-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ