News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Փաստ» թերթը գրում է. «Ներքին սպառման» սոցիոլոգիական փակ հետազոտությունները նորություն չեն: Իշխանափոխությունից հետո եւս պարբերաբար նման հարցումներ են անցկացվում, որոնց արդյունքները ներկայացվում են իշխանություններին եւ կառավարության ղեկավարին:

«Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել վերջին սոցհարցումների արդյունքները, որոնք ցույց են տալիս, որ հանրության շրջանում վարչապետի վարկանիշը զգալի անկում է ապրել եւ տատանվում է 52-53 տոկոսի շրջանակներում: Իհարկե, նման ցուցանիշը ցանկացած պետության համար բավականին բարձր է, ավելին՝ երազանքի ցուցանիշ կարող է համարվել ցանկացած իշխանության համար, սակայն մեր իշխանություններին մտահոգել է: 

Չմոռանանք, որ ընդամենը տասն ամիս առաջ Փաշինյանն ուներ ավելի քան 90 տոկոս սատարում, իսկ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ ընտրությունների ժամանակ 70 տոկոսից ավելի աջակցություն է ստացել, այսինքն՝ միայն վերջին երեք ամսվա ընթացքում վարչապետի աջակիցների բանակը նվազել է մոտ 20 տոկոսով, իսկ տասն ամսվա ընթացքում՝ ընդհանրապես շուրջ 35-40 տոկոսով: Այստեղ խոսքը կոնկրետ Փաշինյանի վարկանիշի մասին է, քանի որ կառավարությանը սատարողների ցուցանիշն էլ ավելի է իջել. կառավարության գործունեությունը հավանում է հարցվածների մոտ 45 տոկոսը:

Այս արդյունքները շատ մտահոգիչ են եղել Փաշինյանի համար, ինչով էլ պայմանավորված են այն անհանգստությունը եւ հարձակումները, որ կան մամուլի, ՖԲ-ի եւ տեղեկատվական այլ հարթակների նկատմամբ, ինչպես նաեւ որոշակի պոպուլիստական քայլերով հասարակության վստահությունը վերականգնելու եւ կարեւոր թեմաներից ուշադրություն շեղելու տարբեր դրսեւորումները:

Ստացվում է, որ իշխանության տեսակետից ընտրությունները դեկտեմբերին անցկացնելն իսկապես արդարացված էր, քանզի եթե դրանք տեղի ունենային, օրինակ, ապրիլին, ապա «Իմ քայլը» կստանար անհամեմատ ցածր քվեներ, իսկ խորհրդարանում կլիներ ոչ թե երեք, այլ հինգ կուսակցություն, այդ թվում՝ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի բառապաշարն անընդունելի է. Լ. Ալավերդյան
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հասկանան, որ նրանց ամենափոքր թերությունները լուրջ արձագանք են առաջացնում հասարակությունում...
10 տարի աշխատել է հասարակ լրագրող, 18 անգամ էլ գործից հանել են. Ծառուկյանը՝ Վահագն Հովակիմյանի մասին
Թող համեմատական կարգով նայի ու տեսնի՝ ինքն ինչ է արել, Ծառուկյան ինչ է արել, և մարդը պետք է հասկանա ինչ է արել, ավելի չեմ ցանկանում խորը…
ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. Օրակարգում է նաեւ Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը (ուղիղ)
Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանը կներկայացնի...
«Ժողովուրդ». Դավիթ Սանասարյանին փոխարինող են փնտրում․ թեկնածուն արդեն հայտնի է
Ի դեպ, ըստ մեզ հասած լուրերի` Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավելու համար հիմք է հանդիսացել այն, որ նրա դեմ ցուցմունք է տվել...
«Հրապարակ». «Իմ քայլը» դաստիարակչական ժողով է արել. ասվել է՝ «Ոնց եփել ես ճաշը, այնպես էլ ճշտի»
Լավ կլինի, որ հայ-ռուսական հարաբերությունների մասին ամեն ոք չխոսի….
«Փաստ». Սասուն Միքայելյանի հերթական կոպիտ «կիքսը». այս հարցով Տոնոյանը դիմել է վարչապետին
Սասուն Միքայել յանը հայտարարություն է արել, որն իր մեջ...