News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Թուրքիային մեղադրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ դաշնակցելու մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ինչո՞ւ են հարձակվում քրդերի վրա: Որովհետեւ փաստացի «Իսլամական պետության» դաշնակիցներն են»,- ասել է Զեմանը Կառլովի Վարի երկրամասի Վինտիրժով գյուղի բնակիչների առջեւ ելույթ ունենալիս պատասխանելով ունկնդիրներից մեկի հարցին:

Նրա խոսքով՝ «տեղեկություն կա այն մասին, որ երբ ԻՊ-ը օկուպացրել էր ինչպես Սիրիայի, այնպես էլ Իրաքի զգալի հատվածը, ԻՊ-ին մատակարարելիս որոշ լոգիստիկ գործողություններում միջնորդը եղել է հենց Թուրքիան»:

«Կոնկրետ՝ նավթ մատակարարելիս եւ այլն»,- հավելել է Զեմանը:

Նրա կարծիքով՝ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը «ավելի շուտ խաղադրույք էր կատարել Թուրքիայի իսլամացման վրա»: «Սա արդեն ավելի շուտ պետություն է, որը իսլամական գաղափարախոսություն է դավանում: Եվ սրանից տրամաբանորեն հետեւում է, որ այն մոտ է իսլամական արմատականներին, իսկ սրանից էլ տրամաբանորեն հետեւում է, որ, հակառակը, հարձակվում է քրդերի վրա»,- ասել է չեխ նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ