Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի, իսկ Վայոց ձորի կողմից՝ կցորդիչով բեռնատարների համար՝ դժվարանցանելի, մյուսների համար՝ բաց:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է:
Գորիս-Կապան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց եւ մառախուղ:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։