ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը այցով Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում է։ Այս մասին տեղեկացնում է «Ռյոնհափ» գործակալությունը՝ հղում կատարելով իր աղբյուրին։ Նշվում է, որ ամերիկյան հետախուզության տնօրենը Հարավային Կորեա է ժամանալ մարտի 19-ին, նրա այցը կտեւի երեք օր։
Քոութսը Սեուլում է տեղեկատվության փոխանակման համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի՝ Հանոյում տեղի ունեցած գագաթաժողովից հետո։
Ենթադրվում է, որ նա հանդիպումներ կունենա հարավկորեացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, տեղեկացնում է RT-ն։