News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Դանիացի պատգամավոր Մեթե Աբիլգորին թույլ չեն տվել երեխայի հոտ խորհրդարան մտնել, հայտնում է The Guardian-ը:

Ընդգծվում է, որ սա տեղի է ունեցել մի երկրում, որը կանանց իրավունքների հարցերում ամենաառաջադեմ երկրներից մեկն է համարվում:

«Ողջունելի չէ խորհրդարանի շենքում ձեր ներկայությունը երեխայի հետ»,- ասել է նրան խորհրդարանի խոսնակ Պիա Կիերսգորը:

Նա հավելել է, որ շենքում պետք է լինեն միայն պատգամավորները:

Այնուհետեւ Աբիլգորը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ինքն անգամ թույլտվություն չի հարցրել, որ երեխային հետը տանի, քանի որ տեսել է, որ դա արել են այլ խորհրդարանականներ էլ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ