News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնագետները Եմենում պեղումների ժամանակ 2000-ամյա բրոնզե աղյուս են գտել, որի վրա փորագրված է տեքստ մինչ այդ անհայտ Աթթար Հարմանա աստվածության տաճարի մասին, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Live Science պարբերականին։

Նշվում է, որ տեքստը գրվել է սաբեյական լեզվով, որն օգտագործվել է մ.թ.ա. առաջին հազարամյակից մինչեւ մեր թվարկության VI դարակեսը ժամանակակից Եմենի տարածքում։ Գիտնականների խոսքով՝ աղյուսը սկզբում պատկանել է Աթթար Հարմանա տաճարին, որը գտնվում է Եմենի մայրաքաղաք Սանայից ոչ հեռու։ Այժմ այն գտնվում է աճուրդային տան տնօրինության տակ, որը գտնվում է Կոլորադոյում (ԱՄՆ)։

Հետազոտողների կարծիքով՝ արտեֆակտը կարող էր գողացված լինել Եմենից, որը 2014 թվականից քաղաքացիական պատերազմի իրավիճակում է, եւ վաճառվել սեւ շուկայում։ 2018 թվականի հունվարին Թանգարանների միջազգային խորհուրդը անհանգստություն էր հայտնել, որ այնպիսի առարկաներ, ինչպիսին են քարե աղյուսներն ու մետաղական սկավառակները, երկրից հանվում են մաքսանենգների միջոցով։ Բայց, աճուրդային տան ներկայացուցիչների խոսքով՝ աղյուսի նախկին տերը մահացել է 1970-1990 թվականների արանքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ