News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 17
USD
476.1
EUR
524.47
RUB
7.42
ME-USD
0.09
Տեսնել լրահոսը

Բելառուսից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ուղարկվել են կազմակերպության մասնակից երկրներին, ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում տեղեկացրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը։

«Բելառուսի առաջարկած թեկնածության համաձայնեցման բոլոր անհրաժեշտ արարողակարգերը եւ որոշման ընդունմանն անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերը դեռեւս 2018 թվականի դեկտեմբերին ուղարկվել են ՀԱՊԿ երկրներին»,- ասել է նա։

Սեմերիկովը նշել է, որ քանի որ համաձայնեցման եւ կազմակերպության փաստաթղթերի վերաբերյալ որոշումների ստորագրման ժամկետը կանոնակարգված չէ, ապա ասել, թե երբ կհաստատվի նոր գլխավոր քարտուղարի նշանակումը՝ հնարավոր չէ։

Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, գրել էր, որ ՀԱՊԿ-ը առաջիկա տարում կարող է մնալ առանց գլխավոր քարտուղարի, քանի որ կազմակերպության երկրներից մեկը՝ Հայաստանը, չի համաձայնեցրել այդ պաշտոնին Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակումը։ Հրապարակման մեջ նշվում էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի հաստատել իր թեկնածուին։

2018 թվականի նոյեմբերի 2-ին հայկական կողմի նախաձեռնությամբ կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանվեց այդ պաշտոնից։ Հայաստանը հայտարարում էր, որ պետք է պահպանի այդ պաշտոնը մինչեւ իր լիազորությունների ժամկետի ավարտը։

ՀԱՊԿ անդամներ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում վստահեցնում են՝ Ադրբեջանը չի դիտարկում ՀԱՊԿ-ում դիտորդի կարգավիճակով մասնակցության հարցը
Ուշադիր հետեւում է ՀԱՊԿ գործունեությանն ու կազմակերպության կողմից քննարկվող հարցերին...
ՀԱՊԿ որոշ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հեղինակազրկում է կազմակերպությունը. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը բազմիցս մտահոգություն է հայտնել, որ ՀԱՊԿ որոշ անդամներ զենք են վաճառում Ադրբեջանին...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը՝ Ադրբեջանի հետ համագործակցության մասին. Կան որոշակի սահմանափակումներ
Բոլոր որոշումները, հատկապես անդամությանը, գործընկերությանը, դիտորդությանն առնչվող եւ մյուս հարցերը ընդունվում են բացառապես կոնսենսուսով…
Տիգրան Ավինյանը մասնակցել է ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի նիստին
Տիգրան Ավինյանը նշեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ը դիտարկում է անվտանգության և կայունության առանցքային գործիք կազմակերպության պատասխանատվության գոտում…
ՀԱՊԿ-ում քննարկում են տեխնիկայի նորոգման եւ սպասարկման հնարավորությունն ի շահ երրորդ երկրների
ՀԱՊԿ-ում դրական են գնահատում Երեւանում կայացած նիստի արդյունքները...
ՌԴ փոխվարչապետը չի բացառում ՀԱՊԿ-ում Ադրբեջանին կարգավիճակի տրամադրումը
Բորիսովը հիշեցրեց, որ հետխորհրդային տարածքի բոլոր երկրները երբեմնի միասնական ընտանիքից էին․․․