News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի գնած ռուսական Ս-400 զենիթահրթիռային համալիրները կտեղակայվեն Անկարայից հյուսիս-արեւմուտք գտնվող ռազմակայանում։ Այս մասին գրում է կառավարամերձ Yeni Safak թերթը՝ հղում կատարելով հանրապետության ռազմական կառույցներում ունեցած աղբյուրին։

Պարբերականի տվյալներով՝ Ս-400-ների տեղակայման առաջին վայրը կլինի Աքընջը ավիաբազան, որը գտնվում է Թուրքիայի մայրաքաղաքից 40 կմ հեռավորության վրա։ Նախատեսվում է, որ այդ ռազմակայանը կդառնա ռուսական ՀՕՊ համակարգերի ծավալման գլխավոր կենտրոնը, այդտեղ կիրականացվեն Ս-400-ների նախնական աշխատանքները, ինչից հետո մարտկոցները կարող են վերատեղակայվել հանրապետության այլ շրջաններում։

Բացի այդ,  Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը եւ ԶՈւ Գլխավոր շտաբը նախատեսում են 2019 թվականին 100 զինծառայող ուղարկել Ռուսաստան՝ Ս-400-ների շահագործման ուղղությամբ ուսուցում ստանալու համար։ Սակայն, ինչպես նշում է պարբերականը, մինչ այդ թուրք զինվորականները սկզբում կգնան Ադրբեջան, որտեղ կծանոթանան С-300ПМУ-2-ին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

2016 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ Թուրքիայի եւ ՌԴ բանակցությունների մասին Ս-400-ների գնման վերաբերյալ։ 2017 թվականի սեպտեմբերին Ռուսաստանում հաստատեցին պայմանագրի կնքման փաստը, այդ ժամանակ էլ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը տեղեկացրեց, որ կանխավճարն արդեն արված է։ 2018 թվականի հունիսի կեսին ռազմադիվանագիտական աղբյուրը ՏԱՍՍ-ին հաղորդեց, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները առաջադրանք են ստացել 2019 թվականի մայիսին ավարտել Ս-400-ների արտադրությունը՝ Թուրքիա առաքելու համար։

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մարտի 11-ին ասել է, որ Ս-400-ների տեղակայումը կսկսվի հոկտեմբերին, ՌՕՈւ-ն ուսումնասիրում է, թե որ շրջաններում ավելի լավ կլինի տեղակայել դրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ