News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր մարզում նախատեսում ենք կազմակերպել բիզնես ֆորումներ. առաջին ծիծեռնակը Լոռու մարզն էր, որտեղ շատ հետաքրքիր ֆորում եղավ, մասնակցում էին տարբեր երկրներից եկած հայ գործարարներ: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Ներկայացվեցին 50-ից ավելի ներդրումային նախագծեր մարզի տարբեր ոլորտներին առնչվող: Այս փուլում դրանք պարբերաբար ներկայացվում են տարբեր հարթակներում: Մեր բանկերից մեկը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել այդ ծրագրերի արդյունավետությունը:

Սա մի հետաքրքիր հարթակ է, որտեղ նբոլորը ներկայացնում են իրենց խնդիրները եւ ստանում պատասխանները: Այսպիսի ֆորումները շարունակական են լինելու: Ներդրումային ֆոնը, որ այսօր առկա է, ներդրումների ցանկություն ունեցողների քանակը ինձ հուշում է, որ 2019 թվականը տնտեսական հեղափոխության առանցքային եւ կարեւոր շրջափուլերից մեկն է լինելու»,-ասաց Պապիկյանը: Նա ներկայացրեց այդ ծրագրերից մեկը, ըստ որի Կաթնաղբյուր գյուղում չինական ընկերությունը պատրաստվում է 5 մլն դոլարի ներդրում կատարել ու ջրի արտադրության գործարան հիմնել:

Նախարարը տեղեկացրեց, որ հաջորդ ֆորումը նախատեսված էր անցկացնել Սյունիքում, քայց քանի որ նախատեսված էր այն անցկացնել Տաթեւի մերձակա տարածքում, իսկ եղանակը ցուրտ էր, որոշվեց հետաձգել մինչեւ մայիս:

«Այս փուլում հաջորդը լինելու են Արմավիրի եւ Արարատի մարզերը»,-ընդգծեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ