News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արդեն երկարացվել են ավելի քան 2500 անուն մասնագիտական բաղադրիչների, համակարգերի եւ կառուցվածքների շահագործման ժամկետները: Մարտի 20-ին Երեւանում ընթացող «Հայաստանում ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայկական ԱԷԿ տնօրենի խորհրդական Գերա Սավիկյանը:

Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի ատոմային էներգետիկայի առանցքային նախագծերից մեկը Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի թարմացումն ու արդիականացումն է: «Տուրբինային արտադրամասի հիմանական հանգույցներն արդեն արդիականացվել են, տեղադրվել է 1000 տոննայից ավելի սարքավորում»,- շեշտեց Սավիկյանը: Ընդ որում՝ նա նշեց, որ 2019 թվականին նախատեսվում է երկրորդ տուրբոգեներատորի տեղադրումը: Փորձագետը հավաստիացրեց, որ նախագծի ավարտին Հայաստանն ավելի հզոր ԱԷԿ կունենա:

Հայկական ԱԷԿ-ի տնօրենի խորհրդականը հայտարարեց, որ ԱԷԿ-ի վերանորոգման ծախսերն, ամենայն հավանականությամբ, չեն ազդի էլեկտրաէներգիայի սակագնի վրա, քանի որ այն ծախսը կվերադարձնի: «Վերանորոգումից հետո կայանի աշխատանքի արդյունավետությունը կմեծանա: Այսինքն՝ այն նույնքան վառելանյութ կսպառի, բայց ավելի շատ էլեկտրաէներգիա կարտադրի: 2020 թվականին կայանի հզորությունը 10-15 տոկոսով կաճի՝ ներկայիս 390-ից մինչեւ 420 մեգավատտ, իսկ 2021-ին՝ մինչեւ 450»,- պարզաբանեց Սավիկյանը՝ հավելելով, որ վերանորոգման աշխատանքները թույլ կտան կայանի կյանքը երկրարացնել ոչ թե մինչեւ 2026 թվականը, ինչպես նախապես էին կարծում, այլ նույնիսկ ավելի երկար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է մինչև 88,48 դոլար մեկ բարելի դիմաց
Brent-ի հունիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,06 դոլարով
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Ամենաշատ