Դարիգա Նազարբաեւան դարձել է Խորհրդարանի Սենատի նախագահ, հաղորդում է Tengrinews.kz-ը:

Նա ընտրվել է պալատի պատգամավորների շրջանում կայացած գաղտնի քվեարկությամբ: Ներկա 44 պատգամավորներից 44-ը քվեարկել է Նազարբաեւայի թեկնածության օգտին:

«Մենք հատուկ զգացումով ողջունում ենք Դարիգա Նազարբաեւային  Խորհրդարանի Սենատի նախագահ ընտրելու առաջարկը, քանի որ մեկ տարի չէ, որ իրար հետ կողք կողքիի ենք՝ եւ աշխատանքային խմբերում եւ կոմիտետի նիստերին եւ կուլուարներում», - քվեարկությունից առաջ ասել է սենատոր Բիրգանիմ Այտիմովը:

«Իրավունքի, ժողովրդավարացման նկատմամբ նրա անբասիր վերաբերմունքը, տեղեկատվության հասանելիությունը մեզ բոլորիս գրավում է եւ միշտ գարվել է: Ես կարծում եմ, որ մեր աշխատանքում (Դարիգա Նազարբաեւան) խորը տեղեկացված է սոցիալական, տնտեսկան խնդիրների մի ամբողջ բլոկի մասին, միշտ ուշադիր է բոլոր հարցերի նկատմամբ, որոնք կապված են մեր երկրի կոնկրետ քաղաքացիների հետ, հատկապես բնակչության խոցելի շերտերի եւ բազմազավակների», - հավելել է նա:

Նախկինում նա զվաղեցրել է Սենատի  Միջազգային գործերի, պաշտպանության եւ անվտանգության  կոմիտեի նախագահի պաշտոնը