News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2018 թվականի արդյունքներով կազմվող աշխարհի երջանիկ երկրների ամենամյա վարկանիշում (World Happiness Report) Հայաստանը զբաղեցրել է 116-րդ տեղը (անցյալ տարի 129-րդ դիրքում էր եւ 13 նիշով բարձրացել է):

Վրաստանը 119-րդ տեղում է (իր դիրքը բարելավելով՝ 9 կետով բարձրացել է, նախորդ վարկանիշում 128-րդն էր), Ադրբեջանը՝ 90-րդ (ցուցանիշը վատթարացրել է՝ 3 կետով իջնելով, նախորդ զեկույցի 87-րդ տեղի համեմատությամբ), Թուրքիան՝ 79-րդ (իր վարկանիշը 5 կետով վատթարացրել է, քանի որ նախորդ ցուցակում 74-րդ հորիզոնականում էր), Ռուսաստանը զբաղեցրել է 68-րդ տեղը (մինուս 9 դիրք՝ անցյալ տարի 59-րդ տեղում էր):

Աշխարհում ամենաերջանիկ երկիր է ճանաչվել Ֆինլանդիան, այն ստացել է միջին առավելագույն միավոր՝ 7,63: Առաջին հնգյակում են հայտնվել հյուսիսային Եվրոպայի եւս 3 երկիր (Նորվեգիան, Դանիան ու Իսլանդիան) եւ Շվեյցարիան: Վարկանիշում վերջին՝ 156-րդ տեղը զբաղեցրել է Բուրունդին: Ամենադժբախտ երկրների թոփ-հնգյակում են հայտնվել նաեւ Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Տանզանիան եւ Եմենը:

Զեկույցը հրապարակել է ՄԱԿ կայուն զարգացման համար լուծումների որոնման ստորաբաժանումը: Վարկանիշը կազմելիս հաշվի են առնվել 6 գործոններ՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, կյանքի տեւողությունը, առատությունը, սոցիալական աջակցությունը, ինչպես նաեւ ազատությունը եւ կոռուպցիան՝ կենսական կարեւորության որոշումների ընդունման վրա դրանց ազդեցության տեսակետից: Այս ցուցանիշներից յուրաքանչյուրը գնահատում են 10-միավորանոց սանդղակով եւ դուրս են բերում երկրի համար միջին միավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ