News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Բացառվում է, որ ապրիլի 23-ը նշվի որպես քաղաքացու օր. դա իմ անձնական վերաբերմունքն է: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

Հարցին, թե արդյոք կհիմնվի՞ հեղափոխությանը նվիրված թանգարան, ինչի մասին ավելի վաղ նշել էր «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, Պապիկյանը պատասխանեց. «Ինձ համար, որպես հեղափոխության մասնակից, կազմակերպիչ և ՀՀ քաղաքացի,  կարևոր է ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցությունը կամ մեր անմիջական մասնակցությունը շեշտելը, այլ դրա իրողությունը շեշտելը, գնահատումը մերօրյա հանրության ու սերունդների համար: Իմ մոտեցումը հետևյալն է՝ այո՛, դրան գնահատական և նաև որոշակի հանրային վերաբերմունք պետք է, բայց այդ ամենը պետք է հասունանա հանրության մոտ: Դրա հասունացման համար կառավարությունը կարող է քայլեր ձեռնարկել, կարող է չձեռնարկել, այս պահին որոշում չկա»:

Նրա խոսքով, Հայաստանում քաղաքացին պետք է հեղափոխության օրն իր համար նշի. «Ես անձամբ, որպես ՀՀ քաղաքացի, կընտրեմ ինձ համար մարտի 31-ից մինչև մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում որևէ օր, ու այդ օրն ինձ համար կլինի հեղափոխությունը տոնելու օր: Յուրաքանչյուր օր ինձ համար մի նոր հանգրվան է, կարող եմ մինչև 10 հանգրվան նշել, որոնք ինձ համար առանցքային են: Զգում եմ յուրաքանչյուր օրը, ինչպես այսօր կզգամ»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ