News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանն ս/թ մարտի 19-ին Հարկադիր կատարման ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային այց է կատարել Ծառայության Լոռու մարզային բաժին:

Մարզային բաժնում շրջայց կատարելով՝ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը տեղում ծանոթացել է հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին:

Հրավիրված աշխատանքային խորհրդակցության ընթացքում Լոռու մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Գեւորգ Դումանյանը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին է զեկուցել մարզային բաժնի կողմից ընթացիկ տարում կատարված աշխատանքների, հարուցված, ավարտված եւ կարճված կատարողական վարույթների վիճակագրության, ինչպես նաեւ բռնագանձված ու վերականգնված գումարների մասին:

Մարզային բաժնի աշխատակիցերի հետ հանդիպման ընթացքում Հակոբ Հակոբյանն անդրադարձել է բաժնի խնդիրներին, ինչպես նաեւ կատարողական վարույթների իրականացման շրջանակում ի հայտ եկող այլ հարցերի, լսել Ծառայության մարզային բաժնի աշխատակիցների բարձրաձայնած հարցադրումները եւ առաջարկություններն՝ ուղղված ծառայողական գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Տեսչական եւ վերլուծական բաժնի պետ Լեւոն Բալյանը ներկայացրել է Լոռու մարզային բաժնում անցկացված տեսչական ստուգման արդյունքները, իսկ Իրավաբանական բաժնի պետ Գոհար Մկրտչյանն անդրադարձել է հարկադիր կատարողների կողմից առավել հաճախ ներկայացվող հարցերի վերաբերյալ պարզաբանումներ, ինչպես նաեւ տեղում պատասխանել հնչեցրած իրավական հարցերին:

Մարզային այցի շրջանակներում Հակոբ Հակոբյանն իրականացրել է նաեւ խնդրահարույց վարույթներով 6 քաղաքացիների ընդունելություն, որի ընթացքում քննարկվել են կատարողական վարույթների շրջանակներում երեխայի տեսակցությանը, մի ծնողից մյուսին երեխայի հանձնմանը, հարկադիր էլեկտրոնային աճուրդի իրականացմանն առնչվող եւ այլ ընթացիկ հարցեր:

Աշխատանքային խորհրդակցության ավարտին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ:

Տպել
Ամենաշատ