News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2018 թվականին մեր երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո կատարված կադրային որոշ նշանակումներ անակնկալի բերեցին ժողովրդին. օրինակ Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնը վստահելն առնվազն տարօրինակ եւ  տարակուսելի էր: Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա ծռեր» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Տարբեր տարիների ընթացքում բողոքի ցույցերի, ակցիաների մասնակցած քաղաքացիներին շատ լավ հայտնի է Օսիպյանի իրական կերպարը: Ոստիկանական համակարգում Վալերի Օսիպյանի հիմնական գործառույթը եղել է ցույցեր, հանրահավաքներ ցրելը, որոնք հիմնականում արտահայտվում էին քաղաքացիների նկատմամբ բռնությունների կիրառմամբ, եւ ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելով:

Օսիպյանն իր այդ գործին հավատարիմ մնաց նաեւ թավշյա հեղափոխությանը նախորդած օրերին: Որտեղ ոստիկանական ակտիվ գործողություններ էին տեղի ունենում, կենտրոնում` դարձյալ Օսիպյանն էր:

Նա երբեւէ անգամ փորձ չարեց  հրաժարվել կատարելու նախորդ ռեժիմի հրահանգները , ընդհակառակը` մինչեւ վերջ ջանադրաբար ծառայեց նախորդ ռեժիմին`հլու հնազանդ պահվածքով  ապացուցելով  իր հավատարմությունը:

Եւ հանկարծ, օրեր անց,  ոստիկանապետի պաշտոն ստացավ: Այս նշանակման հարցում օրվա իշխանությունները Օսիպյանի անմնացորդ նվիրումն ու սարգսյանական ռեժիմին կամակատար լինելու հանգամանքը գնահատեցին, թե միտինգներ ցրելու փորձառությունը, դժվար է ասել:

Խնդիրն այստեղ այլ է: Թավշյա պաշտոնն ուղղակի անհարմար մի բան է մի մարդու համար, ով իր գործունեության ողջ ընթացքում բոլորովին այլ տրամաբանությամբ է առաջնորդվել ու առաջ շարժվել:

Ամբողջ կյանքում ցուցումներ կատարած անձի համար արդեն ղեկավարի դիրքից ուրիշներին ցուցումներ տալն ու համակարգ ղեկավարելը բավականին բարդ եւ պատասխանատու գործ է, հատկապես, որ այդ ցուցումներին ականջալուր լինող չկա:

Դեռ վաղուց կան շշուկներ այն մասին, որ համակարգի ներսում շատերը չեն համակերպվում Օսիպյանի նշանակման հետ, ու շատ դեպքերում ընդդիմանում են վերջինիս հրահանգներին: Ավելի կոնկրետ, նա մերժելի է անգամ իր ենթակաների շրջանում, քանի որ վերջինիս գրեթե միշտ ենթակայի դերում են տեսել` միտինգներ ցրելիս եւ գործ սարքելիս:

Այսինքն, պարզից էլ պարզ էր, որ իր հայտնի բնութագիրը փոխել , ավելի ճիշտ կերպարանափոխվել նա չէր կարող` անգամ խիստ ցանկության դեպքում, ինչի ապացույցն այն էր, որ նա, իր բնույթին հավատարիմ մնալով՝ շտապեց դատարան` ցուցմունք տալու ապստամբների դեմ:

Եւ հիմա համակարգի նկատմամբ վերստին աճող անվստահությունն ուղղակի փաստ է: Հատկապես, որ արդեն կան ահազանգեր ոստիկանական բաժանմունքներում ծեծի, բռնության դեպքերի մասին: Քաղաքացիների բողոք-դժգոհություններն Օսիպյանի ղեկավարած համակարգի նկատմամբ օրեցօր ավելանում են, ինչի մասին են վկայում նաեւ այն փաստերը, որ կառույցի ստորաբաժանումները պարապուրդի են մատնված, անտեսում են քաղաքացիների բողոքները:

Սա մի քանի ենթադրությունների տեղիք է տալիս. կամ համակարգում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող անձինք են բոյկոտում իրենց ղեկավարին, կամ այդ պաշտոնը զբաղեցնող անձն ուղղակի թույլ կարողություններով է օժտված, որի խոսքը պարզապես զուրկ է որեւէ ազդեցությունից:

Դեմագոգիկ հայտարարություններով պարբերաբար աչքի ընկնող Օսիպյանի համար այս դառը իրականությունը չի կարող պարզ չլինել, նա ուղղակի ժամանակ ձգելով է զբաղված»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ