News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններն արտաքսել են մի տղամարդու, որը Facebook-ի իր էջում մեկնաբանություն էր արել՝ տոնելով մարդկանց զանգվածային սպանությունը Նոր Զելանդիայի մզկիթներում։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Transguard ընկերության հայտարարությանը։

Տղամարդն աշխատում էր Transguard ընկերությունում, որը ծառայություններ է մատուցում անվտանգության ոլորտում։ Հայտարարությունում նշված չէ ոչ արտաքսվածի անունը, ոչ ազգային պատկանելությունը։ Ինչպես նշում է Reuters-ը՝ ԱՄԷ կառավարությունից մեկնաբանություններ ստանալ չի հաջողվել։

«Հանգստյան օրերին Transguard-ի աշխատակիցը սադրիչ մեկնաբանություններ էր արել Facebook-ի իր էջում՝ տոնելով Քրայսթչերչի (Նոր Զելանդիա) մզկիթի ահավոր գրոհը»,- նշվում է հայտարարությունում։ «Մենք ունենք բացարձակ անհանդուրժողության քաղաքականություն սոցցանցերի անպատշաճ օգտագործման առումով, եւ արդյունքում՝ այդ մարդը անհապաղ զրկվեց լիազորություններից ու հանձնվեց իշխանություններին՝ հետագա դատական գործընթացի համար»,- գործակալությունը մեջբերում է Transguard-ի կառավարիչ տնօրեն Գրեգ Ուորդի խոսքերը։ Ընկերությունում ավելացրել են, որ ԱՄԷ կառավարությունն արտաքսել է նրանց աշխատակցին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե արդար քննություն սկսեն, բոլոր այսօրվա գոռացողները հերթով մտնելու են կամեռան. Ս. Բաբայանը՝ Հոկտեմբերի 27-ի մասին
Ինչու էր նա պառլամենտից զանգում ոմանց, ասում՝ եկեք, հավաքվեք, ժողովրդին ոտքի հանեք...
Բահրեյնում ավելի քան 100 մարդու զրկել են քաղաքացիությունից՝ մեղադրելով ահաբեկչության մեջ
Դատախազությունը հայտարարել է, որ եւս 70 մարդ ազատազրկման են դատապարտվել 3-10 տարով։․․․
Իրաքը երբեք չպետք է մոռանա Սադամ Հուսեյնի հանցագործությունների մասին. Բարհամ Սալիխ
Սամավա քաղաքից 170 կմ հեռու անապատում հայտնաբերված գերեզմանոցում գտնվում էին տասնյակ քրդերի մասունքները…
Շվեյցարիայի քաղաքացին ազատազրկվել է սկանդինավյան զբոսաշրջիկներին դաժանաբար սպանած ահաբեկիչների հետ կապի պատճառով
33-ամյա շվեյցարացուն, մասնավորապես, մեղադրել են ահաբեկիչներին գիտակցաբար աջակցելու եւ սովորեցնելու համար…
Հաֆթարի բանակը ռազմական ինքնաթիռ է կործանել
2011թ․ Մուամմար Քադաֆիի սպանությունից հետո երկրում երկիշխանություն է հաստատվել․․․
Թեհրանը զգուշացրել է ԱՄՆ-ին ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հետեւանքների մասին
Իրանի ԱԳՆ ղեկավար Ջավադ Զարիֆը նախազգուշացրել է ԱՄՆ-ին ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու հետեւանքների մասին...