News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նուրսուլթան նազարբաեւի հրաժարականը ողջամիտ քաղաքական գործչի որոշում է: NEWS.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

Նրա խոսքով՝ այս որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Ղազախստանի նախագահը չի ցանկանում կրկնել որոշ հարեւան երկրների առաջնորդների ճակատագիրը, մասնավորապես՝ Ուզբեկստանի, չի ցանկանում խոչընդոտել պետության նորմալ ներքաղաքական գործընթացներին: «Ներքաղաքական գործընթացների տեսակետից ոչ մի լուրջ փոփոխություն չի սպասվում: Նույնը կարելի է ասել նաեւ արտաքին քաղաքականության մասին, այդ թվում եվրասիական ինտեգրացիայի առումով»,- նշեց նա:

Փորձագետը շեշտեց, որ Նուրսուլթան Նազարբաեւը նախագահի պաշտոնից հեռանալով՝ իշխանությունը փաստացի պահպանում է, քանի որ առանցքային պաշտոն է շարունակում զբաղեցնել:

Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մարտի 19-ին հրաժարական էր ներկայացրել: Ընդ որում՝ նա պահպանել է Անվտանգության խորհրդի նախագահի եւ իշխող «Նուր Օթան» կուսակցության առաջնորդի պաշտոնները: Ղազախստանի նախագահի պաշտոնը մինչեւ ընտրության ժամկետի ավարտը ստանձնել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ