News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը


Գյուղատնտեսության նախարարությունը չի միացվում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը, նրանք միաձուլվում են: Այս մասին, այսօր՝ մարտի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:

«Ստեղծվում է նոր նախարարություն՝ էկոնոմիկայի նախարարություն: Կարծում եմ՝ այստեղ անկեղծ տարբերություն կա»,- ասաց Գևորգյանը:

Նա չհամաձայնեց կարծիքին, թե նախարարությունների միաձուլումը կարող է վատթարացնել այս կամ այն ոլորտը. «Մասնագետների մի խումբ էլ ասում է, որ դա ճիշտ է, որովհետեւ եթե այդպես չլիներ, կառավարությունը նման նախագիծ չէր ներկայացնի: Թե ինչ կլինի ապագայում, ես չեմ կարող գուշակություններ անել: Ես ավելի պրակտիկ քայլերի կողմնակից եմ, եւ արդյունքները ըստ փաստերի պետք է գնահատվի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել