News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մարտի 20-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հանդիպում 1890-1922 թթ․ամերիկյան մամուլում հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածներից կազմված ժողովածուների հեղինակների՝ Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի և ավստրալահայ Արա Քեթիբյան հետ:

«The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press» («Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղոդումներ ամերիկյան մամուլում») հատորների հրատարակումը հնարավոր է դարձել ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ ի դեմս գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, աջակցության շնորհիվ:

Միջոցառմանը ողջույնի խոսք ասեց «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանը, նա հատորների հեղինակներին հանձնեց «Ավրորա Մարդիգանյան» հուշամեդալ՝ այս գրքերի կազմման, հետևաբար նաև Հայոց ցեղասպանության թեմայի հանրայնացման գործում ունեցած ավանդի համար:

Ելույթ ունեցավ նաև ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով կարևորեց այս հատորների լույս ընծայումը, դրանց կարևորությունը հատկապես միջազգային հանրության և հետազոտողների համար:

Հատորների հեղինակները նշեցին` գրքերի միջոցով ժամանակագրական հերթականությամբ հասանելի է դառնում Հայոց ցեղասպանության մասին փաստող ստվարածավալ նյութ՝ արժանահավատ լրատվություն, ականատեսների վկայություններ, հաղորդումներ, լուսանկարներ և այլն։

Հատորների նյութն ընդգրկում է 1894-1896 թթ․ Համիդյան կոտորածները, Ադանայի կոտորածը, Հայոց ցեղասպանությունը և այդ կոտորածների անմիջական հետևանքները։

Այս պահին ընթերցողի սեղանին 10 հատորանոց անգլերեն մատենաշարից առաջին երեքն են, որոնք ամփոփում են ամերիկյան The New York Times -ի (Նյու Յորք Թայմս) ու The Boston Daily Globe -ի (Բոստոն Դեյլի Գլոբ) հազարավոր էջեր:

Հատորը մեծ ձեռքբերում է ինչպես ոլորտի մասնագետների, հետազոտողների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար։

Միջոցառման ներկաները հնարավորություն ունեցան նաև հարցեր ուղղել հեղինակներին, լսել նրանց մեկնաբանությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ