News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն շրջագայության է մեկնել Մերձավոր Արեւելքով՝ հուսալով ամրապնդել Իրանի դեմ աջակցությունը։ Շրջագայության ընթացքում նա բանակցություններ կանցկացնի կարեւոր դաշնակցի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ՝ հայտնում է AFP-ը։

Պետքարտուղարը իր շրջագայությունը սկսել է Քուվեյթ այցով, որտեղ հանդիպել է էմիր շեյխ Սաբահ Ալ Ահմադ Աս Սաբահի հետ։

Այցից առաջ նա լրագրողներին հայտնել է, որ կքննարկի «ռազմավարական երկխոսությունը» եւ «Իրանի Իսլամական Հանրապետությունից եկող սպառնալիքի» դեմ պայքարի անհրաժեշտությունը։

Պոմպեոն նաեւ պնդում է, որպեսզի մեծանա Մերձավորարեւելյան ռազմավարական դաշինքի (MESA) դերը, որի նպատակը Թեհրանի դեմ արաբական դաշնակիցների միավորումն է։

Պոմպեոն կոչ է արել Քաթարին եւ Սաուդյան Արաբիային, որպես MESA-ի անդամներ, «ոչնչացնել պատերազմի կացինը», որը պառակտել է Պարսից ծոցի երկու հզոր պետություններին։

«Դա չի բխում տարածաշրջանի շահերից։ Դա չի բխում աշխարհի շահերից»,- ասել է Պոմպեոն։

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն եւ նրանց դաշնակիցները 2017թ․ կտրել էին բոլոր կապերը Դոհայի հետ՝ Քաթարին մեղադրելով իսլամիստական արմատականներին ֆինանսավորելու մեջ։

Քաթարը հերքում է մեղադրանքները եւ ասում, որ մրցակցող պետությունները ձգտում են Դոհայում իշխանափոխություն սադրել։

Թեեւ Վաշինգտոնը պնդում է, որ չի միջամտում իսրայելական քաղաքականությանը, Պոմպեոյի այցը դիտարկվում է որպես իշխանությանը ողջ ուժով կառչած Նեթանյահուին սատարելու նշան։ Նեթանյահուի հակառակորդների հետ որեւէ հանդիպում նախատեսված չէ, պետքարտուղարը չի հանդիպի նաեւ Պաղեստինի ներկայացուցիչների հետ։

«Նրանք ինքները պետք է մեզ հետ խոսելու ցանկություն ունենան։ Դա լավ սկիզբ կլիներ»,- պաղեստինցի պաշտոնյաների մասին ասել է Պոմպեոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ