News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ես դեռ չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի որ Սփյուռքի նախարարությունը բարեփոխումների գործընթացում է: Մարտի 20-ին Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Բաբկեն Տեր-Գրիգորյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցին այն մասին, թե արդյոք  սիրիահայերը մասնակցում են իր ղեկավարած նախարարության շրջանակում իրականացվող ծրագրերին:

Ըստ նրա, այդ հարցը պետք է քննարկվի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի շրջանակում: Միեւնույն ժամանակ, Բաբկեն Տեր-Գրիգորյանը բացատրեց, որ Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակը ծրագրերի իրականացման գործառույթներ չի ունենա, եւ այդ պատճառով անհրաժեշտ կլինի գտնել նախարարություն, որը կկարողանա իրականացնել տվյալ ծրագրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ