News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են թմրամիջոց ապօրինի իրացնելու դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 34 -ամյա տղամարդուն:

2013 թվականի մայիսի 6-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984  թվականին,  հեռախոսազանգի միջոցով Երևանում բնակվող իր՝ 1985թ. ծնված ծանոթից ստանալով թմրամիջոց իրացնելու պատվեր, վերջինիս հետ համաձայնության է եկել՝ կես դեղահաբ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոց իրացնելու հարցում:

Այդ նպատակով 2013 թվականի մայիսի 7-ին իր բնակության վայրում՝ վարձակալած բնակարանում, հանդիպել է պատվիրատուին, նրանից ստացել գումար, այնուհետև, հեռախոսազանգով ստացած ցուցումների համաձայն, մեկ հաբ «Բուպրենորֆին» տեսակի թմրամիջոցի համար պահանջվող գումարը սուպերմարկետի վճարային տերմինալով փոխանցել է, որից հետո միայն տեղեկացել թմրամիջոցի գտնվելու վայրի մասին. ըստ պայմանավորվածության՝ թմրամիջոցը նա պետք է վերցներ Երևանի փողոցներից մեկի ծառի տակից:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ հիշյալ թմրամիջոցի կեսը 34-ամյա տղամարդն ապօրինի իրացրել է պատվիրատուին, իսկ մյուս կեսը՝ պահել իր անձնական օգտագործման համար:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ դատարանը թույլատրելի է համարել այլընտրանքային խափանման միջոցի՝ գրավի կիրառումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
Ամենաշատ