News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), ընդհանուր առմամբ, շատ ակտիվ է ոլորտում թե մեր ընկերությունների զարգացման ուղիների մասով, այսինքն, թե ինչ տարբեր ծրագրեր կարող ենք անել, որ մեր ընկերությունները կարողանան դուրս գալ միջազգային շուկա, թե մեր լոկալ շուկայում այդ հաջողությունները ինչպես կարող ենք կիսել մյուս ընկերությունների հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը:

Նրա խոսքով, իրենք պարբերաբար կազմակերպում են տարբեր միջոցառումներ. «Մասնավորապես, մոտ ժամանակներս երկու հետաքրքիր միջոցառում ունենք. նախ միջազգային տարբեր փորձագետների ենք հրավիրել, որոնցից մեկը Քոլի Հանգն է, որը մասնակցել է մի քանի երկրներում թվային օրակարգի մշակմանը եւ մեծ փորձ ունի այդ ոլորտում: Նաեւ ունենալու ենք շատ հետաքրքիր քննարկում հենց միջազգային փորձն ուսումնասիրելու, երկրի թվային օրակարգ ստեղծելու, կամ այն փոփոխությունների վերաբերյալ, որ այսօր համաշխարհային շուկայում տեղի են ունենում, քանի որ գիտեք, IT ոլորտը շատ արագ է զարգանում եւ պետք է նաեւ համահունչ լինի երկրի զարգացմանը: Ունենալու ենք շատ հետաքրքիր քննարկում մեր լոկալ մասնագետների եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ, որից հետո, հուսով եմ, կստանանք մի փաստաթուղթ, որը նաեւ կներկայացնենք կառավարությունը»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

Նա տեղեկացրեց, որ ապրիլի 1-2-ին Երեւանում տեղի է ունենալու միջազգային գիտաժողով, որին համաշխարհային շատ հայտնի գիտնականներ են մասնակցելու՝ քննարկելու տնտեսական զարգացման ուղիները. «Լինելու է շատ լայնածավալ քննարկում, թե կառավարության ներկայացուցիչների, թե տարբեր նախարարների ներկայությամբ: Հրավիրյալների մեջ են հանրաճանաչ գիտնականներ Ճապոնիայից, Շվեյցարիայից, տարբեր երկրներից:

Կունենանք քննարկում, թե ինչպես մեր համալսարանները կարող են գիտության զարգացման ուղղությամբ համագործակցել համաշխարհային համալսարանների հետ: Եթե մենք ուզում ենք բիզնեսում թռիչքաձեւ զարգացում ունենալ, առանց գիտության դա շատ դժվար է: Այսինքն, կարող ենք ունենալ շատ ընկերություններ, որոնք շատ հաջողակ կլինեն աշխարհում, բայց եթե ուզում ենք հենց թռիչքաձեւ զարգացում ապահովել, ապա գիտության դերը անգամ IT-ում շատ կարեւոր է: Նման միջոցառումը շատ լավ հիմք կհանդիսանա, որպեսզի նախ հասկանանք, թե որտեղ ենք գտնվում մենք՝ հաշվի առնելով միջազգային փորձը, նաեւ կազմել աշխատանքային քարտեզ, թե ինչպես անենք, որ մեզ մոտ բիզնեսին զուգահեռ գիտությունը նույնպես զարգանա»,-ասաց ԱՏՁՄ նախագահը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Samsung Electronics-ը ուսումնասիրում է Galaxy Fold սմարթֆոնի խնդիրների մասին լուրերը
Հաղորդագրությունում ասվում է, որ պաշտպանիչ շերտի հեռացումը կարող էր հիմնական էկրանի վնասման պատճառ դառնալ...
Տեղի է ունեցել Google-ի աշխատանքի զանգվածային խափանում
Google որոնողական համակարգի եւ Gmail փոստային ծառայության զանգվածային խափանում է տեղի ունեցել...
Facebook Inc-ը ձայնային օգնական է ստեղծում
Ինչպես հայտնում է CNBC-ն, ձայնային օգնականով զբաղվում է լրացված իրականության եւ վիտուալ իրականության թիմը․․․
ԱԻ-ն Չինաստանին թույլ կտա գլոբալ տնտեսական վերափոխումների գործընթաց սկսել
Արհեստական ինտելեկտի ոլորտում կարեւոր դեր են խաղում հենց ինովացիաները․․․
Apple-ը կարգավորել է Qualcomm-ի հետ վեճը
Համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2019 թվականի ապրիլի 1-ին եւ կգործի վեց տարի, որից հետո այն կարող է երկարաձգվել եւս երկու տարի...
Լոնդոնի մետրոյում անջատել են Wi-Fi-ը էկոլոգիական ակտիվիստների բողոքի պատճառով
Բրիտանական տրանսպորտային ոստիկանությունն անջատել է անլար ինտերնետը մետրոյում...