News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հաագայի վճռաբեկ դատարանը Սերբական Հանրապետության առաջին նախագահ Ռադովան Կարաջիչին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ հայտնում է Meduza-ն՝ հղում կատարելով Reuters-ին։

Դատարանը ավելացրել է մարդկության դեմ հանցավորության, բոսնիացի մուսուլմանների ցեղասպանության եւ ռազմական հանցագործությունների համար 2016թ․ 40 տարվա ազատազրկման դատապարտված 73-ամյա Կարաջիչի պատժի ժամկետը։

2016թ․ մարտի 24-ին Միջազգային զինվորական դատարանը Ռադովան Կարաջիչին մեղավոր էր ճանաչել մեղադրանքների 11 կետերց 10-ով եւ դատապարտել էր նրան 40 տարվա ազատազրկման՝ ռազմական հանցագործությունների եւ 1992-1995թթ․ բոսնիական պատերազմի ժամանակ կատարած ցեղասպանության համար։

Մասնավորապես, դատարանը Կարաջիչին պատասխանատու է համարել 1995թ․ Սերեբրենիցայում մուսուլմանների զանգվածային սպանության համար։ Կարաջիչը նաեւ մեղավոր է ճանաչվել Սարաեւո քաղաքի պաշարման ժամանակ խաղաղ բնակիչների վրա հարձակումների եւ սպանությունների, ՄԱԿ-ի աշխատակիցներին պատանդ վերցնելու համար։ Մեղադրանքներից միակ կետը, որով հրաժարվել են նրան մեղավոր ճանաչել, պատերազմի սկզբում Բոսնիայի մեկ այլ շրջանում տեղի ունեցած ցեղասպանությունն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ