News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ցմահ դատապարտյալ Հայկ Թորոսյանը երրորդ օրն է՝ շարունակում է հացադուլը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ, արդարադատության մայոր Նոնա Նավիկյանը։

Նրա խոսքով՝ Հայկ Թորոսյանի առողջական վիճակի հետ կապված անհրաժեշտ բոլոր բժշկական հետազոտություններն արվում են, և քրեակատարողական հիմնարկի սոցիալհոգեբանները պարբերաբար բացատրական աշխատանքներ են տանում դատապարտյալի հետ։

Հիշեցնենք որ, ցմահ դատապարտյալ Հայկ Թորոսյանը 2013 թվականին ուղեղի սուր կաթված է ստացել եւ այժմ ունի հաշմանդամության կարգ։ Հայկ Թորոսյանը հացադուլ է հայտարարել մարտի 18–ից և պահանջում է «Արմավիր» ՔԿՀ–ից իրեն տեղափոխել «Հրազդան» ՔԿՀ, որտեղ իր առողջական վիճակի համար ավելի բարենպաստ պայմաններ են, սակայն այնտեղ ցմահ դատապարտյալներ չեն պահվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ