News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» գիտաժողովների սրահում կայացել է  հանդիպում օտարալեզու մամուլի էջերից կարևոր տեղեկություններ հավաքագրած և ժողովածուների շարք կազմած հեղինակների հետ: Նյութերը հավաքագրվել են 1890-1922թթ ընթացքում տպագրված՝ ամերիկյան մամուլի էջերից: Մասնավորապես՝ The New York Times-ից:  

Հատորները լույս են տեսել վերջերս՝ Մխիթարյան հրատարակչատան կողմից և կոչվում են «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times»: Հատորները կազմել և խմբագրել են Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և ավստրալահայ Արա Քեթիբյանը։ Հավաքածուի հրատարակմանն աջակցել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

«Այս թանգարանում հավաքվող յուրաքանչյուր գիրք, լուսանկար, հոդված և հավաքածու՝ ճշմարտությունը ներկայացնող դեսպան են: Այդ ամենը կարևոր համարելով, ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ կանգնած է եղել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողքին և աջակցել տարբեր ծրագրերի իրականացմանը: Անչափ կարևոր է, որպեսզի մարդկության դեմ իրագործված վայրագությունը մեկընդմիշտ դատապարտվի ու այլևս չկրկնվի: Սա ասում եմ ոչ միայն որպես ադանահայի շառավիղ, այլև ատելությունը չընդունող մարդ, ով ակնկալում է քաղաքակիրթ աշխարհի սթափ վերաբերմունքը: Ես ատելության հետևանքների տխուր հայացքը տեսել եմ իմ ազգակիցների աչքերում: Մեր սերունդները պետք է ապրեն այլ՝ ուրախ ու ժպտացող աչքերով: Այս աշխատանքները տարվում են նաև դրա համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:  

Կազմողները հատորի միջոցով ժամանակագրական հերթականությամբ հասանելի են դարձնում Հայոց ցեղասպանության մասին փաստող ստվարածավալ նյութ՝ արժանահավատ լրատվություն, ականատեսների վկայություններ, հաղորդումներ և այլն։

Հատորների նյութն ընդգրկում է 1894-1896 թթ․ Համիդյան կոտորածները, Ադանայի կոտորածը, Հայոց ցեղասպանությունը և այդ կոտորածների անմիջական հետևանքները։

Առաջին հատորում ներկայացված է 1607 հոդված, իսկ երկրորդում՝ 1059։

Սա մեծ ձեռքբերում է ինչպես ոլորտի մասնագետների, հետազոտողների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար։

Միջոցառման մասնակիցները ծանոթացել են հեղինակների հետ, լսել նրանց մեկնաբանությունները և ստացել հետաքրքրող հարցերի պատասխանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ես մտածում եմ՝ ինչ եկեղեցիներ են կորցրել հայերը Ցեղասպանության ժամանակ. Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը շոշափել է հայկական եկեղեցիների կործանման հարցը Ցեղասպանության ժամանակ...
Հայտնի է՝ Նոտր Դամի հրդեհից հետո որտեղ է մատուցվելու Ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը
1979 թվականից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագը մատուցվել է...
ԱՄՆ կոնգրեսականները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին
Պատվիրակության բոլոր անդամները ներկայացնում են Ներկայացուցիչների պալատի Դեմոկրատական գործընկերությունը․․․
Գլեդիս Բերեջիկլյանը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյում
Ավստրալական նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը ելույթ կունենա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկոյում...
Բերքլիի Կալիֆոռնիական համալսարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով կանցկացվի
Համաժողովի ընթացքում նաեւ կքննարկվեն Հայոց ցեղասպանության գաղափարական, քաղաքական եւ մշակութային գործոնները․․․
ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության այցը Հայաստան. նրանք կայցելեն Ծիծեռնակաբերդ
Պատվիրակությունը հանդիպումներ կունենա իշխանության գործադիր ճյուղի պաշտոնատար անձանց եւ Ազգային ժողովի պատգամավորների...