News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.53
EUR
539.47
RUB
7.57
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Ալբանիայի նախագահը պատրաստ է հրաժարական տալ, եթե դա կօգնի լուծել քաղաքական ճգնաժամը երկրում՝ հայտնում է AP-ը։

Դեմոկրատական կուսակցության կողմից ղեկավարվող ընդդիմությունը հրաժարվել է իր խորհրդարանական մանդատներից եւ բողոքի ցույցեր է անցկացնում՝ վարչապետ Էդի Ռամայի կառավարությանը մեղադրելով կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ եւ պահանջելով նրանց հրաժարականը։

Նախագահ Իլիր Մետան, որը այժմ ընդդիմադիր ձախ ոչ մեծ կուսակցության նախկին առաջնորդն է, հայտարարել է, որ ի վիճակի չլինելով միջնորդ հանդիսանալ՝ պատրաստ է հրաժարական տալ, եթե «վստահ լինի, որ երկիրն ունի քաղաքական սահմանադրական լուծում»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել